Աշխարհահռչակ «Քրոնոս» լարային քառյակը Հայաստանում է: Ապրիլի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգից առաջ քառյակի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այցը տպավորիչ է եղել նրանց համար:
«Քրոնոսի» հիմնադիր Դեյվիդ Հարինգթոնն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իր կյանքի ամենահզոր զգացմունքներն է ապրել Ծիծեռնակաբերի բարձունքում: Նա տպավորված է եղել նաեւ այնտեղ տեսնելով բազմաթիվ դպրոցականների:
«Իսկապես ազդված եմ: Շատ հուզիչ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համերգ տալը: Շատ հուզված եմ»,-նշեց երաժիշտը:
Հատուկ այս համերգի համար «Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր
Մարի Կույոմջյանին, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սա «Քրոնոս»-ի առաջին այցը չէ Հայաստան: Մոտ 3-4 տարի առաջ է խումբն առաջին անգամ համերգ տվել Հայաստանում, եւ եթե մի քանի տարի առաջ երազանք էր նրանց տեսնելը մեր երկրում, ապա այսօր` ոչ:
Խմբի մյուս անդամներից Հենք Դաթը նշեց, որ փոփոխություններ է տեսնում Հայաստանում ճանապարհների, մեքենաների ոճի, արտաքին ձեւավորման մեջ, սակայն կա մի քանի բան, որը չի փոխվել. «Դա հայերի ջերմությունն է, հյուրասիրությունը եւ կերակուրները»,- նշեց նա:
Ի դեպ, հատկանշական է, որ երաժիշտներին զարմացրել է ասուլիսին ներկա երիտասարդ լրագրողների թիվը: «Մենք շատ ենք շրջագայում աշխարհում եւ բազմաթիվ ասուլիսներ ենք ունեցել, որին միշտ ներկա են եղել հոգնած եւ տարիքով լրագրողներ: Ինձ համար շատ զարմանալի է այսքան մեծ թվով երիտասարդ լրագրողների տեսնելը»,-նշեց քառյակի հիմնադիրը:
Հիշեցնենք, որ «Քրոնոս» լարային քառյակի համերգը տեղի կունենա ապրիլի 29-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ժամը 19:00-ին: Համերգը տեղի կունենա ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:
Տեքստը` Շուշան Շատիկյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն