Վերջերս այցելեցի Ցվետնոյ բուլվարում գտնվող «ՇտիրԲիրԼից» ռեստորան եւ ցանկանում եմ կիսվել իմ տպավորություններով։
«ՇտիրԲիրԼից»-ն այն ռեստորանների թվին է պատկանում, որտեղ դուք անկասկած կփոխեք ձեր կարծիքը նման հաստատությունների մասին։ Այստեղ հաճախորդների համար այնպիսի հարմարավետ միջավայր է ստեղծված, որ կարելի է հանդիպում կազմակերպել եւ ընկերների, եւ գործընկների հետ։ Հավանաբար նկատել եք, որ վերջերս բոլոր ռեստորաններում «իշխում է» վինտաժային ոճը. «ՇտիրԲիրԼից» նույնպես բացառություն չէ։ Այստեղ կան գեղեցիկ եւ ընդարձակ սրահներ՝ հաճելի լուսավորությամբ, հարմարավետ ու փափուկ բազմոցներով եւ գեղեցիկ, փայտե աթոռներով:
photo by shtirbeer.ru
«ՇտիրԲիրԼից»-ը առաջարկում է մոտ 15 տեսակ գարեջուր՝ գերմանական, չեխական, բելգիական եւ ռուսական։ Մենյուում ընդգրկված են նաեւ տեկիլայով, շվեփսով եւ լոլիկի հյութով պատրաստված յուրահատուկ կոկտեյլներ։ Ի դեպ, մշտական հաճախորդների եւ սպորտային խաղերի սիրահարների համար գործում են հատուկ ակցիաներ ու անակնկալ նվերներ՝ անվճար գարեջրից սկսած, մինչեւ ուղեւորություն մեկ այլ երկիր։
Բացի գարեջրից, այստեղ կարելի է յուրահատուկ նախուտեստներ, բազմազան խավարտներ եւ մսային կերակրատեսակներ ճաշակել։ Ավելին, մենյուում կան նաեւ հատուկ բիզնես լանչեր, որոնց բաղադրիչները հաճախի փոփոխվում են։ Ուստի, «ՇտիրԲիրԼից» այցելելու եւ նոր ուտեստներ ճաշակելու առիթ միշտ կա։
Նշեմ, որ ես փորձեցի բավականին պարզունակ անվանում ունեցող «հավի թեւիկներ»։ Ուտեստի արտաքին տեսքը շատ սովորական էր, սակայն համը հաճելիորեն զարմացրեց ինձ։ Հավի մարինացված եւ տապակված թեւիկներ՝ մատուցված մեղրի եւ կոնյակի, ինչպես նաեւ պանրի սոուսներով։ Ուտեստի համային երանգները՝ համադրված կոնյակի անկրկնելի բույրով, պարզապես անմոռանալի էին դարձնում այն։ Ավելացնեմ, որ ինձ գոհացրեց եւ սպասարկումը, եւ խոհանոցը, եւ ստեղծված հարմարավետ միջավայրը։ Կարծում եմ՝ մի օր անպայման կվերադառնամ այստեղ։
photo by shtirbeer.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի