Գիտե՞ք, որ սովորական բրինձը կարող է դելիկատես դառնալ, եթե այն ճիշտ եփեք։ Բրինձ եփելն իսկական արվեստ է եւ այստեղ կարեւոր է ցանկացած մանրուք՝ եւ բրնձի տեսակը, եւ եփելու տեւողությունը, ջերմաստիճանը եւ այլն։ Նույնիսկ բրինձը լվանալն ունի որոշակի յուրահատկություններ։
Առաջարկում են բրինձ եփելու հետեւյալ բաղադրամասը.
«Բասմաթի» բրինձ՝ 1 բաժակ
Ջուր՝ 2 բաժակ
Կարագ՝ – ½ թեյի գդալ
Աղ – ½. թեյի գդալ
Սեւ պղպեղ – մի պտղունց
Քրքրում – ¼ թեյի գդալ
Պատրաստման եղանակը
1) Լվանալ բրինձը
Բրինձը պետք է ոչ թե պարզապես լվանալ, այլ փոքրիկ թասի մեջ ջուր լցնել, ավելացնել բրինձը եւ ձեռքով փորձել «իրար շփել» բրնձի հատիկները։ Այս գործողությունը պետք է կրկնել մի քանի անգամ՝ ջուրը մշտապես թարմացնելով։ Ի դեպ, ջուրն անպայման պետք է սառը լինի։
2) Կաթսայի մեջ պետք է հալեցնել կարագը եւ վրան լցնել բրինձը։ Փոքր-ինչ տապակելուց հետո հարկավոր է համեմել աղով, պղպեղով եւ քրքումով։ Բրինձը անհարժեշտ է անընդհատ խառնել, որպեսզի կարագը համաչափ տարածվի բրնձի վրա։ Ի դեպ, սա հենց գաղտնիքներից մեկն է։
3) Հենց որ բրինձը փոխում է գույնը (ավելի կաթնային երանգ է ստանում), պետք է կափարիչով փակել կաթսան եւ ցածրացնել կրակը։ Հարկավոր է թողնել, որ բրինձը 10-15 րոպե առանց խառնելու եփվի՝ կափարիչը փակ պահելով։
Բարի ախորժակ
Աղբյուրը՝ Rezepti.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)