Երեւանը լի է դագաղներով՝ պատուհաններով ծածկված, բետոնե մեծ դագաղներով։ Դրանք, չգիտես ինչու, անվանում են շենքեր՝ անգամ էլիտար են կոչում։ Տարօրինակ է, որ հին ճարտարապետական շենքերը քանդում են, ծառերը՝ կտրում, իսկ Կոմիտասի հինգհարկանի շենքերից մեկի հենց կողքին նորն են կառուցում։ Մի խոսքով, այս էլիտար շենքերով «բռնաբարում են» օրենքը եւ կարգ ու կանոնը։ Եվ երեկոյան քայլում ես նմանատիպ շենքերի՝ թեկուզ Հյուսիսային պողոտայի դագաղների (այլ կերպ հնարավոր չէ անվանել այդ հատվածի շենքերը) մոտակայքում եւ տեսնում, որ շատ քիչ բնակարաններում է լույս վառվում։ Հարց է առաջանում՝ ինչու՞ է անհարժեշտ քանդել հին շենքերը եւ նորերը կառուցել, եթե մարդիկ այնտեղ չեն ապրելու։ Քանի՜ այսպիսի շենք կա Երեւանում։
Այս հոդվածում խոսելու ենք Վաղարշյան փողոցում՝ «Պարմա» խանութի դիմաց, աճող թթենու մասին։ Շատ շուտով այս ծառը կտրելու եւ դրա փոխարեն հերթական գրողի տարած շենքն են կառուցելու՝ տեղանքն առանձնացնելով «Ավելի բարեկարգ Երեւան» «սգո» ժապավենով։
Զարմանալիորեն անցյալ շաբաթ այս թթենին բավականին լավ վիճակում էր։ Բայց երկուշաբթի գիշեր ինչ-որ բան կատարվեց եւ ծառը կիսով չափ՝ ճյուղերով հանդերձ, խարխլվեց ու կոտրտվեց։ Ասում էին՝ ուժեղ քամու պատճառով է ծառը հայտնվել այդ վիճակում։ Հնարավոր է (բայց խիստ կասկածում եմ), սակայն այս ծառը, որից երեխաները թութ են քաղում ու համտեսում, շատ շուտով կտրելու են, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում ճարտարապետական հերթական «հիանալի» նախագծի կառուցմանը։
Եվ քանի այսպիսի ծառեր են անհետացել՝ բետոնե-ասֆալտով պատված Երեւանի բնակիչներին զրկելով թթվածնի պաշարից։
Փաստորեն, մեր քաղաքին ծառեր պետք չեն, երեխաները սպորտային խաղահրապարակների կարիք չունենք, նրանց պետք չէ անհոգ մանկություն, չէ՞ որ հարուստ եւ մեծ փորով «ձյաձյաները» պետք է փող աշխատեն։ Հետաքրքիր է, ինչ են նրանք լափելու, եթե հանկարծ ոչինչ չմնա։ Կանաչ թղթադրամնե՞րն են նրանց կշտացնելու։
Արշակ Լեւոնյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին