Իսրայելցի օպերային երգչուհի Սիվան Ռոթեմը ծնվել է Արգենտինայում, բայց իր ստեղծագործական կյանքի ընթացքում բազմիցս շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում եւ ելույթ ունեցել բազմաթիվ բեմերում։ Սիվանը բավականին մեծ ճանաչում ունեցող երգչուհի է Իսրայելում եւ իր արժանավոր տեղն ունի օպերային արվեստում։
Այս տարի Սիվան Ռոթեմը հրավիրված էր Հայաստան՝ ելույթ ունենալու հունիսի 30-ին Իսրայելի անկախության 67-րդ հոբելյարի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Երգչուհին ներկայացրել է մի քանի ստեղծագործություն, այդ թվում՝ իսպաներեն երգեր։
NEWS.am STYLE –ի հետ զրույցում Սիվանը կիսվել է իր տպավորություններով եւ խոսել Երեւանի մասին, ուր նա այցելել է ընդամենը մի քան օրով։
«Գեղեցիկ եւ էկզոտիկ քաղաք է։ Երեւանը շատ եմ հավանել՝ հատկապես մարդկանց։ Այստեղ մարդիկ շատ բարի են։ Անգամ անգլերեն չիմանալով՝ չեն մերժում եւ ժպտադեմ օգնում են»։
Երգչուհու խոսքով՝ նա ծանոթ է հայկական մշակույթին եւ երաժշտությանը, քանի որ Իսրայելում շատ հայեր կան։
«Շատ կցանկանայի ելույթ ունենալ Երեւանի ավելի մեծ բեմերում։ Ես նաեւ եղել եմ օպերայում եւ հուսով եմ, որ ինձ կհաջողվի մեծ համերգ տալ այստեղ»,- նշել է երգչուհին։
Ի դեպ, սա երգչուհու առաջին այց չէ Հարավային Կովկաս։ Պարզվում է, Սիվան Ռոթեմը վրացական արմատներ ունի.
«Հայրս ծնվել է Թբիլիսիում։ Ես բախտ եմ ունեցել ելույթ ունենալ Վրաստանի ազգային օպերային նվագախմբի հետ»։
Մեզ հետ զրույցում Ռոտեմը նաեւ նշել է, որ արվեստի մեջ շատ կարեւոր է համագործակցել այլազգի երգիչ-երգչուհիների հետ։
«Կարծում եմ՝ շատ կարեւոր է իմ ներկայացրած ավանդական, ֆոլկ երաժշտության, տանգոյի եւ նման այլ երգերի միջոցով հանդիսատեսին բերել օպերային երաժշտության աշխարհ»,- ավելացրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին