Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Նրան ողջունելու էր եկել նաեւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն, ով իր ողջույնի խոսքում ասաց.
«Փելեշյանի անցաթուղթը մեր անցաթուղթն է աշխարհում, մշակույթի աշխարհում»: Ապա ցուցադրվեցին ռեեժիսորի չորս ֆիլմերը` «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ» եւ «Կյանք», որից հետո ներկաները հարցեր ուղղեցին նրան: Ի դեպ, դահլիճում ասեղ գցելու տեղ չկար:
Պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կտա սկսնակ ռեժիսորներին, Փելեշյանն ասաց. «Նրանց խորհուրդ կտամ, որ ուշադիր լինեն իրենց առաջին աշխատանքը ստեղծելիս: Դա շատ կարեւոր է»: Ռեժիսորը նշեց, որ այժմ իր ֆիլմերը դիտելիս չի փորձում «շտկել դրանք»: «Երբ ես երիտասարդ էի, բեղեր էի պահում, սակայն այժմ, նայելով այդ ժամանակվա լուսանկարները, ինչ իմաստ ունի ոչնչացնել դրանք»:
Փելեշյանը բոլոր հարցերին պատասխանում էր շատ դիպուկ եւ կարճ: Հարցին, սիրում է արդյոք կերպարվեստը եւ ազդեցություն ունեցել է իր վրա դա, ռեժիսորը նշեց, որ, իհարկե, ունեցել է, սակայն չի կարող կոնկրետ ստեղծագործություն առանձնացնել:
Հանդիսատեսի խնդրանքով Արտավազդ Փելեշյանը նշեց այն ֆիլմերը, որոնք խորհուրդ է տալիս դիտել բոլորին` առանձնացնելով «Կնքահայրը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների