Անցյալ տարի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով զբաղվող Միացյալ ծրագիրը (ՅՈՒՆԷՅԴՍ) երգչուհի, դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Վերա Բրեժնեւային նշանակել էր ՅՈՒՆԷՅԴՍ-ի բարի կամքի դեսպան Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում: Որպես ՅՈՒՆԷՅԴՍ-ի բարի կամքի դեսպան՝ Վերա Բրեժնեւան Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՅՈՒՆԷՅԴՍ-ի տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Սալդանայի հետ անցյալ տարի Երեւան էր եկել, որտեղ պատմեց, որ մասնակցելու է ՄԻԱՎ-ի կանխարգելման արշավներին, հատուկ ուշադրություն է դարձնելու ՄԻԱՎ-ի վարակ ունեցող կանանց խնդիրներին, որոնցից է նաեւ ՄԻԱՎ-ի մորից զավակին փոխանցման կանխարգելումը:
Իսկ վաղը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, բնակչության իրազեկության բարձրացման համար, «Օդնոկլասնիկի» հարթակում ՄԱԿ-ի` ՅՈՒՆԷՅԴՍ-ի եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համատեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ միացյալ ծրագրի աջակցությամբ կսկսվի իրազեկման խոշոր արշավ, որը վերնագրված է «Վերաբերում է նույնիսկ նրանց, ում չի վերաբերում», որի դեմքը դարձել է հայտնի երգչուհի եւ դերասանուհի Վերա Բրեժնեւան:
Երեքշաբթի դեկտեմբերի 1-ին, Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին առցանց զրույցի շրջանակում յուրաքանչյուրը կկարողանա անձամբ հարցեր տալ Վերա Բրեժնեւային եւ արշավի այլ մասնակիցների, իսկ 17.30-ին Վերան եւ իր ընկերները առցանց զրույց կանցկացնեն ok.ru ցանցի բոլոր օգտատերերի հետ Ռուսաստանում եւ ԱՊՀ-ի այլ երկրներում:
Մասնավորապես, Վերան կխոսի այն մասին, թե.
- ինչու է ՄԻԱՎ-ի համաճարակը տարածաշրջանում «կանացի դեմք» ձեռք բերում,
- ինչու է հատուկ ուշադրություն դարձվում հարուցիչի մորից զավակին փոխանցման կանխարգելմանը,
- ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ներկայումս առկա ծրագրերում ինչ փոփոխություններ է պետք իրականացնել իրավիճակի բարելավման համար,
- ինչու է այդքան կարեւոր ՄԻԱՎ-ի թեստ անցնելը եւ մեզանից յուրաքանչյուրն ինչ կարող է անել աջակցելու նրանց, ում վերաբերում է այդ խնդիրը:
Ակցիան կազմակերպվել է մարդկանց ուշադրությունը (հատկապես նրանց, որոնք գուցե վարակված են, բայց տեղյակ չեն) ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի տարածման խնդրի վրա հրավիրելու նպատակով: Արշավի կազմակերպիչները բոլորին կոչ են անում ՄԻԱՎ-ի կամավոր թեստ անցնել:
Աղբյուրը` Dni
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է