Բելգիայում բնակվող հայ երգչուհի Keyoh-ն երկրպագուների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «HeartBeat Radio» երգի հիման վրա: Իր նոր աշխատանքի մանրամասներով երգչուհին առաջինը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ.
«Անչափ հպարտ եմ այս երգը թողարկելու համար: Այն նվիրված է աշխարհի բոլոր ռադիոընկերություններին, քանի որ ես գիտեմ, թե ինչ մեծ ազդեցություն դրանք ունեն մեզ` արտիստներիս վրա»,-մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:
Երգի շրջանակներում Keyoh-ն աշխատել է Քրիս Տոնինոյի հետ.
«Այս երգը կարեւոր է ինձ համար, քանի որ այստեղ ես ցուցադրում եմ նաեւ իմ ռեփ կարդալու ունակությունները: Սա, իհարկե, նորություն կլինի իմ հանդիսատեսի համար, սակայն ես միշտ էլ սիրել եմ համատեղել իմ սիրելի ժանրերը տարբեր աշխատանքներում»,-ասում է Keyoh-ն:
Տեսահոլովակը նկարահանվել է դեկտեմբերին: Այստեղ կարող եք նաեւ տեսնել Miss Armenia Belgium գեղեցկության մրցույթի մասնակիցներին ու երգչուհու քրոջը:
«Այնքան շատ զվարճալի տեսարաններ կան հոլովակում: Դա պայմանավորված է նրանով, որ նկարահանումներն էլ են անցել շատ ուրախ մթնոլորտում: Հիասքանչ է, երբ զբաղվում ես սիրածդ գործով ու այնպես անում, որ սիրելիներդ հպարտանան քեզանով»:
NEWS.am STYLE-ը շնորհավորում է Keyoh-ին` նոր տեսահոլովակի առթիվ, իսկ մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել այն նաեւ մեր կայքում:
Սյունե Առաքելայն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)