Երեկ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը Facebook-ի իր էջում հանդես եկավ բաց նամակ-դիմումով, որն ուղղված էր ԵԱՀԿ-ին: Ինչպես տեղեկացրել ենք` մի շարք մշակութային գործիչներ որոշել են հանդես գալ նման բաց գրառումներով` կոչ անելով միջազգային կառույցներին վերջ դնել Ալիեւի ռասիստական գործողություններին եւ զսպել ադրբեջանական ագրեսիան: Facebook-յան հաջորդ դիմում-խնդրանքը երգիչ Էրիկ Կարապետյանի կողմից է: Այն ուղղված է ՄԱԿ-ին:
«ՄԱԿ-ի հարգելի անդամներ,
Իմ անունը Էրիկ է, ես հայ եմ:
Ցանկանում եմ իմ անհանգստությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Արբեջանի միջեւ ստեղծված կոնֆլիկտի մասին:
Ինչպես գիտեք` Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որը նաեւ հայտնի է Արցախ անունով, երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մասը: Երկուսն էլ եղել են ԽՍՀՄ-ի կազմում եւ ԼՂՀ-ն քվեարկել է իր անկախության եւ ինքնորոշման համար` օրենքով վավեր հանրաքվեով` համապատասխան տեղական օրենքներին: Մի քանի շաբաթ անց ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ միայն դրանից հետո Ադրբեջանի անկախությունը հաստատվեց:
Ավելի քան երկու տասնամյակ Արցախի ազնիվ ժողովուրդը կառուցել է խաղաղ դեմոկրատիա: Նրանք չպետք է ապրեն բռնապետության ներքո: Առհասարակ, ոչ-ոք չպետք է այդպես ապրի:
Դժբախտաբար Ադրբեջանը ներկայումս ղեկավարվում է կոռումպացված եւ իշխանության ծարավ մի բռնապետի կողմից, որը բազմիցս խախտել է մարդկանց իրավունքները, բանտարկել է լրագրողներին եւ լռեցրել է քաղաքացի-ակտիվիստներին: Նրա բանակը հրակոծում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տները, դպրոցներն ու գյուղերը, սպանում երեխաներին եւ ծերերին, անդամահատում զոհվածների մարմինները: Սրանք բոլորը պատերազմական հանցագործություններ են: Անկախ Արցախը կարիք չունի ադրբեջանական բռնապետի: Ադրբեջանը պետք է վերջ դնի այդ հանցագործություններին: Ես ձեզ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիեւին եւ նրա կողմից իրականացվող ռասիզմը:
#SayNoToRacism #StopAliev
Հարգանքներով` Էրիկ Կարապետյան` երգիչ»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց