Այս ամսվա սկզբին ադրբեջանական բանակի ագրեսիայի հետեւանքներն ու Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող լարված իրավիճակը մինչ օրս անհանգտացնում են բոլոր հայերին: Այս ագրեսիան կանխելու նպատակով մի խումբ հայ մշակութային գործիչներ որոշել են հանդես գալ դիմում-նամակով` կոչ անելով միջազգային կառույցներին զսպել ադրբեջանական ագրեսիան եը ռասիզմը: Նախաձռնությունը մեկնարկվում է Մկրտիչ Արզումանյանը` Facebook-յան իր էջում հանդես գալով հետեւյալ կոչով.
«ԵԱՀԿ-ի հարգելի անդամներ,
Իմ անունը Մկրտիչ է, ես հայ եմ:
Լեռնային Ղարաբաղի իմ եղբայրներն ու քույրերը մոտ երկու տասնամյակ ապրել են խաղաղության մեջ:
Նրանք ստեղծել են դեմոկրատ ազգ, որով հպարտանում են:
12-ամյա Վաղինակը Լեռնային Ղարաբաղից էր (հայտնի է նաեւ, որպես Արցախ): Նա եւ նրա եղբայրը դպրոցի ճանապարհին էին, երբ տղան զոհվեց ադրբեջանական բանակի հրթիռահրետակոծության հետեւանքով: Նրա եղբայրն ու ընկերը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոչ մի երեխա չպետք է զոհվի դպրոց գնալիս` ուսում եւ լավ ապագա ստանալու ճանապարհին: Ոչ մի բանակ իրավասու չէ սպանել անմեղ մարդկանց եւ ոչնչացնել նրանց բնակավայրերը, դպրոցներն ու գյուղերը: Ադրբեջանական բանակը պատերազմական հանցագործություններ է գործում` տարածելով ռասսայական եւ կրոնական ատելություն եւ թշնամանք: Սա, միանշանակ, անընդունելի է: Ես մեծապես դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների հանցագործ քայլերը եւ խնդրում եմ, որ կանգնեցնեք Ալիեւին եւ ասեք ոչ ռասիզմին:
#SayNoToRacism #StopAliyev
Հարգանքներով` Մկրտիչ Արզումանյան` դերասան»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:09, 14 օգոստոսի
Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ ֆիլմի նկարահանման հրապարակում Բոլդուինի կրակոցը պատահական չէր23:44, 13 օգոստոսի
Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը23:14, 13 օգոստոսի
Էմիլի Բլանթը եւ Ռայան Գոսլինգը կնկարահանվեն «Ջոն Ուիքի» ռեժիսորի նոր դրամայում22:43, 13 օգոստոսի
«Կյանքը՝ երիցուկների շրջապատում»․ Էվա Խաչատրյան (ֆոտո)22:11, 13 օգոստոսի
Universal-ը հայտնել է «Քունգ Ֆու Պանդա» մուլտֆիլմի չորրորդ մասի թողարկման ամսաթիվը21:43, 13 օգոստոսի
«Նուրբ»․ Մերի Երեմյանի լուսանկարը21:12, 13 օգոստոսի
Ինչպես պետք է ինտրովերտը հանդիպման գնա20:44, 13 օգոստոսի
«Սիրտս կրակով լցվավ»․ ծնվել է Արամ MP3-ի երրորդ երեխան20:14, 13 օգոստոսի
Քանյե Ուեսթը նոր ընկերուհի ունի՞19:39, 13 օգոստոսի
«Գեղեցիկ հայուհի»․ Հրաչուհի Ութմազյանի դասական լուքը19:12, 13 օգոստոսի
A$AP Rocky-ի ենթադրյալ զոհը հայտարարել է, որ ռեփերի երկրպագուները սպառնում են իրեն18:44, 13 օգոստոսի
Վառ զգեստ․ Վիկտորյա Սահակյանի գրավիչ լուքը