Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի մեկնարկին ընդամենը մեկ շաբաթ է մնացել եւ արդեն հայտնի են այն գեղեցկուհիների անունները, որոնք շարունակելու են պայքարել Eurovision’s Next Top Model (Եվրատեսիլի հաջորդ թոփ մոդել) տիտղոսի համար։ Իհարկե, քվեարկությանն անդրադարձել ենք եւ նշել, որ առաջին իսկ օրից Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է եղել։
Եվ պետք էր ակնկալել, որ քվեարկության առաջին փուլում լավագույն արդյունքը հենց Իվետան է ապահովել։ Ապրիլի 3-ին մեկնարկած քվեարկությունում ներկայացված 26 գեղեցկուհիներից միայն 14-ը կարող էին ստանալ պայքարը շարունակելու իրավունք։ Եվ այժմ նրանք մրցելու են քվեարկության վերջին փուլում, երբ կորոշվի Eurovision’s Next Top Model 2016-ը։
Մինչ այսօր քվեարկության առաջատարն է եղել Իվետա Մուկուչյանը եւ այս պահի դրությամբ Իվետան 16489 ձայնով (35.49%) գլխավորում է ցուցակը։ Լավագույն եռյակում Հայաստանին զիջում են Ադրբեջանն ու Մալթան։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Իվետա Մուկուչյանն առաջին անգամ բարձրացավ շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմ եւ միանգամից գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը՝ դառնալով նրանց ֆավորիտը։ Համերգային փորձերի առաջին օրը մեր պատվիրակի ելույթը համարվեց լավագույնը։
Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Wiwibloggs
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն