1. Բանջարեղենը լցնում է ստամոքսը եւ թույլ չի տալիս չափից շատ ուտել
Հենց այս նպատակով խորհուրդ է տրվում ամեն անգամ սնունդ ընդունելուց առաջ մի մեծ չափաբաժին բանջարեղենի աղցան ուտել, իսկ հետո անցնել այլ սննդի:
2. Բանջարեղենը մաքրում է աղիները
Շատ հաճախ ավելորդ կիլոգրամներ հավաքելու պատճառը փորկապությունն է, իսկ հում բանջարեղենի օգտագործումը վերացնում է այդ խնդիրը: Չէ որ բջջանյութը, որը պարունակվում է բանջարեղենում, ավելի պես ավլում է աղիների պատերը մնացորդներից, տոքսիններից, արտաթորանքային քարերից եւ ավելորդ լորձից:
3. Բանջարեղենը մարսելու համար շատ էներգիա է ծախսվում
Բանջարեղենն ինքնին ցածր կալորիական է, այսինքն էներգիայի աննշան քանակություն է պարունակում, որը չի հերիքում նույնիսկ մարսելու համար: Այդ պատճառով օրգանիզմը ստիպված է ծախսել սննդի այլ տեսակներից ստացված էներգիան (կալորիաները):
4. Բանջարեղենը երկար ժամանակով հագեցնում է
Մի մեծ ափսե բանջարեղենի աղցանից հետո հագեցածության զգացումը մնում է երկար ժամանակ եւ ուտելու ցանկություն չի լինում, ինչը հատկապես արժեքավոր է երեկոյան:
5. Բանջարեղենից հետո քաղցրեղենի ցանկություն չի լինում
Բանջարեղենը, ի տարբերություն պարզ ածխաջրերի, արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացում չի առաջացնում` ենթաստամոքսային գեղձի աշխատանքը պահելով նորմալ ռեժիմում: Այսինքն ինսուլինի կտրուկ արտանետում արյան մեջ, որի ազդեցությամբ գլյուկոզան արագ դուրս է գալիս արյունից եւ դուք դարձյալ քաղցր ուտելու ցանկություն եք ունենում, տեղի չի ունենում:
Այնպես որ, բոլոր նիհարողներ, ամեն օր բանջարեղեն ընդունեք սննդից առաջ, որպես դեղահաբ. ամեն ճաշը եւ ընթրիքը սկսեք հում բանջարեղենից մի բաժին աղցանով: Միաժամանակ բացառեք պարզ ածխաջրերը եւ քնից 3-4 ժամ առաջ մի կերեք, երաշխավորված է, որ 2 շաբաթում 3-5 կգ ավելորդ քաշ կկորցնեք:
Աղբյուրը` otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին