1. Ճանաչելը
Կարգապահությունը կարողությունն է` վարվելու այնպես, ինչպես դուք ճիշտ եք համարում, չնայած այն բանին, թե դուք ինչ եք զգում այս պահին: Այդ պատճառով ինքնակարգապահության առաջին բաղադրիչն ինքն իրեն ճանաչելն է: Այդ գործընթացը ինքնավերլուծություն է պահանջում, իսկ ինքնավերլուծությունն ավելի լավ է կատարել գրավոր եղանակով: Ժամանակ գտեք` գրի առնելու սեփական նպատակները, երազանքները եւ հավակնությունները: Նման հայտարարությունները ձեզ կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ով եք եւ ինչն եք գնահատում:
2. Գիտակցում
Ինքնակարգապահությունը կախված է այն բանի գիտակցումից, թե դուք ինչ, երբ եւ ինչպես եք անում եւ թե ինչ չեք սիրում եւ չեք անում: Մտածեք այդ մասին: Հենց որ սկսեք ինքնակարգապահություն զարգացնել, կսկսեք ձեզ անակնկալի բերել անկարգապահ գործողություններ անելիս. օրինակ, կնկատեք, որ կրծում եք եղունգները, խուսափում եք մարզասրահ գնալուց: Ինքնակարգապահության զարգացումը շատ ժամանակ է պահանջում եւ ինքնակարգապահության զարգացման բանալին մեր անկարգապահ պահվածքի գիտակցումն է: Ժամանակի հետ այդ գիտակցումը կգա ավելի շուտ, քան դուք ձեզ անակնկալի կբերեք անկարգապահ պահվածք թույլ տալիս: Դա ձեզ հնարավորություն կտա ճիշտ որոշում կայացնել` ձեր նպատակներին եւ արժեքներին համապատասխան:
3. Ինքնակարգապահությանը նվիրվածությունը
Բավական չէ ուղղակի գրի առնել ձեր նպատակները եւ արժեքները: Դուք պետք է ձեզ համար որոշեք եւ ներքին պարտավորություններ ստանձնեք: Հակառակ դեպքում, երբ զարթուցիչը զնգա առավոտվա 6-ին, դուք վնաս չեք տեսնեի անկողնում եւս ընդամենը հինգ րոպե մնալու մեջ… Կամ էլ երբ ոգեւորության առաջին ալիքն անհետանա, կորոշեք հետաձգել նախագիծը եւ արդյունքում այն կարող է անավարտ մնալ: Սովորություն դարձրեք հետեւել եւ վերահսկել սեփական պարտավորությունները: Ինչպես ասում են` «այն, ինչ կարող է փոփոխվել, կարող է բարելավվել»:
4. Քաջություն
Սխալներ թույլ մի տվեք` ձեր առաջ չափազանց բարդ խնդիրներ դնելով: Տրամադրությունը, ցանկությունը եւ կիրքը կարող են շատ հզոր ուժ լինել, որը խանգարում է ձեզ: Այդ պատճառով ինքնակարգապահությունը շատ է կախված քաջությունից: Մի ձեւացրեք, թե դուք հեշտորեն եւ արագ կանեք այն, ինչն իրականում շատ բարդ է կամ էլ նույնիսկ` ցավոտ: Փոխարենը ձեր մեջ քաջություն գտեք` քչից սկսելու, անելու առաջին պարզ քայլը բարդի ճանապարհին: Հենց որ սովորեք փոքրիկ հաղթանակներ տանել, ձեր ինքնավստահությունը եւ քաջությունը կաճեն, իսկ այնուհետեւ կաճի նաեւ ձեր ինքնակարգապահությունը:
5. Ներքին մարզումներ
Ինքն իր հետ զրույցը կարող է օգուտ բերել, եթե դուք կարողանում եք վերահսկել այն: Ներքին երկխոսությունը հնարավորություն է տալիս ձեզ հիշեցնել նպատակի մասին, քաջության կոչել, ամրապնդել նվիրվածությունը եւ ձեզ օգնել գիտակցելու առաջադրանքները: Հիշեք մի մեջբերում. «Ինքնակարգապահության գինը միշտ ավելի փոքր է, քան ափսոսանքի ցավը»: Այն օգտագործեք ձեր ներքին մարզումների ընթացքում:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է