«Դեպրեսիայի մե՞ջ ես: Մի տխրիր»
Թվում է, թե լիովին անվնաս կոչ է: Դուք ընդամենը ցանկանում եք աջակցել ընկերոջը, նրան ցույց տալ, որ դուք կողքին եք: Բայց դրա հետեւանքը ճիշտ հակառակը կլինի: Մարդուն ասելով դեպրեսիայի մասին, որ նա ժպտա, քաջալերվի կամ վերջ տա տխրելուն, դուք նրան ստիպում եք իրեն էլ ավելի դժբախտ զգալ: Իրականում ձեզ հերիք է ուղղակի լռել ու լսել: Դեպքերի մեծ մասում դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ ձեր ընկերոջը:
«Աշխատանքդ թողե՞լ ես: Հոյակապ է: Երեւի վայելում ես ազատ ժամանակը»
Նման բան ասելուց առաջ, լավ մտածեք: Ինչ շանսեր կան, որ տանը նստելով եւ աշխատանքի բացակայության պատճառով հուզվելով նա կվայելի սերիալներն ու ֆիլմերը: Շանսերն աննշան են, չէ՞:
Աշխատանքը կորցնելով` մենք կորցնում ենք մեր հիմնական եկամուտը: Այդ պատճառով ամենայն հավանականությամբ ձեր ընկերն անքուն գիշերներ է անցկացնում նոր աշխատատեղի փնտրտուքի մեջ, որպեսզի հնարավորինս արագ վերագտնի իրեն եւ կարգավորի իր կյանքը: Ավելորդ զրույցների փոխարեն, ավելի լավ է միասին ինչ-որ տեղ գնալ, դա մարդուն կօգնի լիցքաթափվել: Իսկ ավեի լավ է` նրան օգնել նոր աշխատանք գտնել:
«Շունդ սատկե՞լ է: Նորը գնիր»
Իրո՞ք ինչ-որ մեկը կարծում է, թե դա ամենալավ խորհուրդն է: Եթե դուք այդ մարդկանց թվին եք պատկանում, մեկ անգամ եւ ընդմիշտ մոռացեք այդ խոսքերը: Շունը, կատուն, թութակը (կարեւոր չէ, թե ով) միայն ընտանիքի սիրելին չէ, այլեւ ընկերը, որը միշտ լսում է, աջակցում, հասկանում: Ցանկացած կյանք նշանակություն ունի եւ ցանկացած կյանք անփոխարինելի է: Հիշեք այդ մասին:
«Դու դիետայի՞ ես անցել: Ինչո՞ւ: Այնքան էլ գեր չես»
Հաճոյախոսությունները լավ բան են: Բայց պետք է իմանալ` որտեղ, երբ եւ ինչպես օգտագործել դրանք: Բացի այդ, մի շողոքորթեք: Մարդն ինքն է զգում, թե նա երբ ավելորդ քաշ ունի եւ երբ` ոչ, իրեն հարմարավետ է, թե ոչ: Այդ պատճառով ուղղակի աջակցեք նրա ընտրությանը: Օրինակ` վերջ տվեք նրա կողքին շաուրմա ուտելուն: Կենսական ինչ իրավիճակի էլ բախվենք, կարեւոր է նրբանկատություն դրսեւորել եւ հիշել, որ բառը կարող է վիրավորել: Եթե իրոք ուզում եք օգնել, ձեզ դրեք այդ մարդու տեղը եւ մտածեք, թե ինչ խոսքեր կուզեիք լսել:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»