Այս դիետան նպաստում է հուզական ֆոնի բարելավմանը, թեպետ այն ձեր խնդիրները չի լուծի։ Խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել մթերքներ, որոնք նպաստում են սերոտոնին հորմոնի արտազատմանը, որը պարունակում է հակադեպրեսիվ նյութեր՝ ֆոլաթթու, սելեն եւ տրիպտոֆան, ինչպես նաեւ B խմբի վիտամիններ ու վիտամին E։ Այդ մթերքների թվում են հավի եւ հնդուհավի միսը, լյարդը, ձուկը, ծովամթերքը, ձուն, թարմ կաթը եւ թթվային կաթնամթերքը՝ պանիր, բանջարեղենը՝ գազար, քաղցր պղպեղ, կանաչ սոխ, լոլիկ, ոլոռ, նեխուր, ծնեբեկ, պատիսոն, միրգ–հատապտուղ՝ բանան, ցիտրուս, կիվի, սեւ հաղարջ, լոռամրգի, ընդեղեն՝ լոբի, ոսպ, ընկույզ, ցորենի թեփ, համեմունքներ՝ խնկունի, թարխուն, ռեհան, սեւ շոկոլադ, հազարանտերեւուկի, անանուխի, վայրի սուսամբարի եփուկ։
Դիետայի ժամանակ չի կարելի օգտագործել ալկոհոլ, հաց, գազավորված ըմպելիքներ, ճարպ պարունակող ցանկացած ուտելիք։
Ճաշացանկ
Նախաճաշ
Եփած ձու՝ պանրով եւ մաղադանոսով, քաղցր թեյ՝ շոկոլադով (30 գրամ)
2-րդ նախաճաշ
Յոգուրտով մրգային աղցան՝ կիվիից եւ մանդարինից՝ վրան լցրած քերած ընկույզ։
Ճաշ
Թթվասերի մեջ բանջարեղենով շոգեխաշած հնդուհավ, ձիթապտղի յուղով, լոլիկով, վարունգով աղցան, բանան՝ հարած սերուցքով։
Հետճաշիկ
Անանուխով թեյ՝ սեւ հաղարջի մուրաբայով։
Ընթրիք
Պանրով խորոված իշխան, լոբով եւ ծնեբեկով աղցան, թաք շոկոլադ։
Գիշերը
Հազարանտերեւուկի եփուկ
Աղբյուրը՝ Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)