6.00 — 8.00
Կինը. Նույնիսկ եթե արդեն արթնացել է, նրա օրգանիզմը դեռեւս պատրաստ չէ սեքսի: Արյան մեջ մելատոնինի մակարդակը (քնի հորմոնի) աստիճանաբար նվազում է, իսկ մարմնի ջերմաստիճանը քնից հետո դեռեւս չի բարձրացել (գիշերը մարմնի ջերմաստիճանը մի քիչ նվազում է): Չնայած երբեմն շատ հաճելի է արթնանալ սիրով զբաղվելու ընթացքում: Գլխավորն այն է, որ զուգընկերը չշտապի եւ թույլ տա արթնանալ դանդաղ փաղաքշանքից:
Տղամարդը. Տղամարդկանց մեծամասնությունն այդ ժամերին սեռական ակտիվության գագաթնակետում է լինում, այժմ նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը իր առավելագույն արժեքին է հասնում: Նրան անհրաժեշտ է առույգանալ եւ ուժ հավաքել նոր օրից առաջ: Բայց նա պատրաստ չէ երկարատեւ փաղաքշանքների: Արագ սեքս. ահա թե ինչի հույս կարող ես ունենալ:
8.00 — 10.00
Կինը. Վերջնականապես արթնացել է եւ պատրաստ է սեքսի: Այժմ նրա արյան մեջ էնդորֆինների` ուրախության հորմոնների մակարդակն իր առավելագույն արժեքին է հասնում: Գրգռվելու համար նրան շատ ժամանակ չի պահանջվի:
Տղամարդը. Արդեն աշխատանքային տրամադրություն ունի: Նրա արյան մեջ տեստոստերոնի մակարդակը նվազել է եւ նորմայի սահմաններում է: Այդ պատճառով այժմ բավական բարդ է ցնցել սիրելիին:
10.00 — 12.00
Կինը. Այդ ժամերին նրա մոտ սրված են բոլոր համային ռեցեպտորները: Հենց այժմ նա կարող է առավելագույն հաճույք ստանալ օրալ սեքսից: Իմիջիայլոց, սիրային խաղերի այդ տեսակին տղամարդը միշտ է պատրաստ:
Տղամարդը. Տղամարդկանց մոտ տիրապետում է մտածողական ակտիվությունը: Այդ պատճառով նա, սեքսով զբաղվելու փոխարեն, ժամերով կխոսի դրա մասին, բայց հազիվ թե ինքն ակտիվություն դրսեւորի: Իսկ քո ցանկացած արարք կսկսի մտովի վերլուծել եւ «խորը» եզրահանգումներ անել:
12.00 — 14.00
Կինը. Նրա ակտիվությունն իր առավելագույն արժեքին է հասնում: Բայց դա սեքսուալությանը չի վերաբերում: Այդ ժամերին կնոջ համար բարդ է թուլանալը եւ սեքսի վրա կենտրոնանալը: Բայց միաժամանակ, եթե նա պատրաստվում է զբաղվել սիրելիի սեքսուալ առումով լուսավորելով, պետք է չամաչի եւ ամեն ինչ գործնականում ստուգի:
Տղամարդը. Նա խաղային տրամադրություն ունի: Այդ ժամանակ տղամարդու մոտ «ուրախության հորմոնների» մակարդակն իր առավելագույն նշանակությանն է հասնում: Այդ պատճառով նա անսովոր որեւէ բան է ուզում, նույնիսկ` էքստրեմալ, եւ հաճույքով կընդունի ձեր ցանկացած գաղափար:
14.00 — 16.00
Կինը. Այդ ընթացքում նրա օրգանիզմն առավելագույնս պատրաստ է բեղմնավորմանը: Բայց երկարատեւ եւ շարունակական փաղաքշանքների պատրաստ չէ: Արագ, նույնիսկ մի քիչ կոպիտ սեքսը հենց այն է, ինչ նրան պետք է: Նման ժամերին սրվում են նաեւ հոտառության զգացումները, իսկ նրա համար ամենակարեւորն այն է, որ տղամարդուց հաճելի հոտ գա:
Տղամարդը. Մոտավորապես ժամը չորսին մոտ տղամարդու օրգանիզմը առավելագույնս որակյալ սերմնահեղուկ է արտադրում: Այդ պատճառով, եթե դուք սերնդի շարունակության մասին եք մտածում, դա ճիշտ ժամանակն է:
16.00 — 18.00
Կինը. Այս ժամերին նրա մոտ ակտիվության անկում է տեղի ունենում: Կանանց մեծամասնությունն այս ժամերին ի վիճակի չէ ակտիվ փաղաքշանքների: Բայց նա դեմ չէ զուգընկերոջից ընդունել այդ փաղաքշանքները: Այդ պատճառով, եթե սիրելին մարտի է ձգտում, չարժե կանգնեցնել նրան:
Տղամարդը. Պատրաստ է մարտի, չնայած երկարատեւ փաղաքշանքների ի վիճակի չէ: Այդ պատճառով այն ամենը, ինչի հույս կարող ես ունենալ, արագ սեքսն է:
18.00 — 20.00
Կինը. Անհրաժեշտ է վերականգնել էներգիայի պակասը, այդ պատճառով չարժե հրաժարվել ընթրիքից: Այդ ժամերին կնոջ մոտ առավելագույնս սրված են լսողական զգացումները: Նա պատրաստ է սիրո երկար խոստովանություններ եւ իր հասցեին հաճոյախոսություններ լսել:
Տղամարդը. Այս ընթացքում տղամարդը սեքսուալ խաղերի ի վիճակի չէ: Այժմ նա կարող է մտածել միայն քաղցի զգացման բավարարման եւ ընթրիքից հետո հանգստի մասին: Նրա օրգանիզմն իր բոլոր ուժերը ծախսում է սնունդը մարսելու վրա: Չնայած, եթե դու նրան անկողնում թեթեւակի խնջույքի հրավիրես, նա հազիվ թե հրաժարվի:
20.00 — 22.00
Կինը. Իսկը ժամանակն է երկարատեւ սիրախաղերի համար: Կինը ուժերով լի է (եթե չի հրաժարվել ընթրիքից) եւ պատրաստ է նախաձեռնությունն իր ձեռքն առնել: Անկողնում փորձարկումների համար հարմար ժամանակ է:
Տղամարդը. Մարտի է ձգտում եւ պատրաստ է կատարել քո յուրաքանչյուր ցանկություն: Այդ ժամերին ձեր սեռական ժամացույցները լիովին համընկնում են:
22.00 — 0.00
Կինը. Կեսգիշերին մոտ նրա արյան մեջ կտրուկ ավելանում է մելատոնինի մակարդակը: Օրգանիզմն աստիճանաբար քնում է, նույնիսկ եթե սովոր է ուշ պառկել քնելու: Այդ պատճառով այժմ նրա սեքսուալ զգայականությունը նվազում է: Բայց միաժամանակ սրվում են ռոմանտիկ զգացումները, երբ ուզում ես ուղղակի ձեռքը բռնել, համբուրվել եւ ուրիշ ոչինչ:
Տղամարդը. Առավելագույնս լիցքաթափված է, բայց դեռ քնած չէ: Այդ պատճառով այժմ պատրաստ է երկարատեւ փաղաքշանքի: Լավ քնելու համար նրան անհրաժեշտ է դուրս նետել էներգիայի մնացորդը: Եվ սեքսուալ խաղերն ամենից լավ են համապատասխանում դրան:
0.00 — 6.00
Կինը. Նրա օրգանիզմը հանգստի կարիք ունի: Բայց չէ որ կարելի է կիսաքուն վիճակում սիրով զբաղվել: Իմիջիայլոց, շատ կանայք, որոնք ավելի վաղ օրգազմ չեն ապրել, հենց կիսաքուն վիճակում են հասնում սեքսուալ հաճույքի գագաթնակետին: Դա կապված է այն բանի հետ, որ քնի մեջ նրանք ի վիճակի են ամբողջությամբ լիցքաթափվել: Գլխավորն այն է, որ զուգընկերը քնած չլինի:
Տղամարդը. Ամուր քնած է եւ նրան արթնացնելը շատ բարդ է:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում