Կասկածները, որ Քիմ Քարդաշյանը ինքն է կազմակերպել Փարիզում իր սեփական կողոպուտը լրջորեն զայրացրել են հեռուստաաստղին, որը երեկ 36 տարեկան է դարձել։ Առաջինը հայուհու հարվածի տակ է հայտնվել MediaTakeOut.com կայքը, որը հայուհուն կասկածում էր Փարիզում կատարված գողությունը կազմակերպելու մեջ:
Փարիզում կատարված գողությունը շատ հարցերի տեղիք է տվել։ Սակայն այս պահին բոլոր տարօրինակ հարցերով զբաղվում է Ֆրանսիայի ոստիկանությունը։ Իսկ ահա մեդիադաշտը շտապել է իր վարկածներն առաջ քաշել։ Որոշ կայքեր անգամ հայուհուն անմիջականորեն մեղադրել են այն բանում, որ նա ինքն է կազմակերպել այդ կողոպուտը։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղի պատասխանը չի ուշացել:
Իսկ հիմա, TMZ-ի փոխանցմամբ Քիմը անցել է The Huffington Post հեղինակավոր պարբերականին, որը նույնպես հայուհուն կասկածում է իր սեփական կողոպուտը բեմադրելու մեջ։ Պարբերականը պնդում է, որ Քիմի կողոպուտը փիառ ու գովազդ էր։ Նաեւ, որ կողոպուտն այնքան լավ չի ստացվել, որքան Քիմն էր ծրագրում։
Քիմը որոշել է պատասխանել ու իր ներկայացուցիչների միջոցով հայտնել է, որ եթե պարբերականը ներողություն չխնդրի, ապա ինքը դատի կտա նրանց։ Հայուհին նաեւ նշել է, որ այն պնդումները, որ կողոպուտն այդքան էլ լավ չի ստացվել, որքան Քիմն էր ծրագրել, պարբերականը մեկ այլ կայքից է պատճենել, որը երգիծական բովանդակության վրա է մասնագիտանում։
Քիմը պահանջում է ներողություն եւ պաշտոնական հերքում, իսկ ահա պարբերականի խմբագրությունը, կարծես, մտածիր չէ անել դա։ Այնպես որ սպասում ենք նոր սկանդալների...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը