Փոքր խոհանոցը հաճախ մեծ խնդիր է դառնում: Բոլոր անհրաժեշտ իրերը 6 քառ.մ.-ում տեղավորելը դյուրին չէ նաեւ փորձառու դիզայների համար: Մասնագետները պնդում են. ամենից փոքր խոհանոցն էլ կարելի է սարքել գեղեցիկ, պրակտիկ եւ նպատակահարմար: Նույնիսկ եթե ծրագրում եք խոհանոցի վերանորոգման համար բավական համեստ գումար ծախսել: Փոքր խոհանոցի ձեւավորման գործում գլխավոր խնդիրն առաջնահերթությունները որոշելն է. ինչ եւ ինչպես կարելի է տեղավորել հասանելի տարածությունում: Բարեբախտաբար, հիմա կարելի է գտնել խոհանոցային պահարանների եւ աշխատանքային մակերեսի բազմաթիվ տարբերակներ, որոնք թույլ կտան ազատ տարածության զգացություն ստեղծել: Որպեսզի ձեր փոքր խոհանոցն ավելի ռացիոնալ լինի, հարկավոր է կենտրոնանալ երեք հիմնական կետի շուրջ. պահելու համար տեղեր, լուսավորություն եւ տեխնիկա: Կարեւորը յուրաքանչյուր հատվածը հարմարեցնել ձեր անձնական կարիքներին: Այս մասին NEWS.am STYLE-ին պատմել է ինտերիերի դիզայներ Հերմինե Պետրոսյանը:
1. Գերժամանակակից փոքր խոհանոցը նվազագույն տարածք է զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ, այստեղ հնարավոր է եղել տեղավորել անհրաժեշտ ամեն ինչ՝ կերակուր պատրաստելու եւ ուտելու համար: Դիզայները բավական հյութեղ կարմիր գույն է օգտագործել, սակայն վառ շեշտադրումներն այս փոքր խոհանոցին միայն օգուտ են տվել: Սպիտակի եւ կարմիրի համադրությունը թարմ եւ արդյունավետ է դիտվում: Վառ գույները ստվերում են մոխրագույն հատակը եւ խոհանոցի մետաղական մասերը: Ներկառուցված տեխնիկան օգնում է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել սահմանափակ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը:
2. Այս փոքր խոհանոցի աշխատանքային տարածքը ոգեշնչում է իր խտությամբ: Այստեղ ամբողջությամբ տեղավորվել են գազօջախը, օդափոխիչը եւ բավական մեծ ու լրացուցիչ աքսեսուարներով հագեցած ֆունկցիոնալ խոհանոցային լվացարանը: Փոքր խոհանոցի համար հարմար որոշում են խոհանոցային կահույքի բաց գույնը եւ անփայլ ապակիներով պահարանի դռները: Կախովի պահարանիկների շարժվող արկղերը շատ հարմար են խոհանոցային տարատեսակ մանրուքները պահելու համար:
3. Սպիտակ գույնը, թերեւս, ամենից պարզ եւ տրամանաբական լուծումն է փոքր խոհանոցի համար: Total white-ը լավ է համադրվում հատակի, աթոռների եւ ծառի բնական գույնով երեսպատման հետ: Փայլուն մետաղական մակերեսները, գունային մի փոքր մուգ շեշտադրումները եւ գիպսա-ստվարաթղթե յուրահատուկ ծավալուն կառույցն այս փոքր խոհանոցի ինտերիերին անհրաժեշտ դինամիկա են հաղորդում: Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են տեղակայված սառնարանը, լվացարանը, գազօջախն ու ջեռոցը. այս փոքր խոհանոցը հիանալի են կազմակերպված: Միակ թերությունն այն է, որ գրեթե բացակայում է աշխատանքային մակերեսը, այդ պատճառով կերակուր պատրաստելու ժամանակ ստիպված պետք է օգտագործել սեղանը:
4. Սա ժամանակակից ոճով փոքր խոհանոց է՝ չափազանց սահմանափակ տարածքով: Անխոս առաջնայնությունն այստեղ տրված է գործնականությանն եւ ֆունկցիոնալությանը, իսկ ինտերիերը մտացված է ընդհուպ մինչեւ վերջին սանտիմետրը: Հյուրասենյակից խոհանոցն առանձնանում է մի փոքր բարձրությամբ եւ պատի երկայնքով տեղադրված բարով, որը միաժամանակ որպես ճաշասեղան է ծառայում: Այս փոքր խոհանոցի համար կահույքը պատրաստվել է պատվերով. մուգ գույներով երեսպատումը հակադրվում է կաթնա-սպիտակ սեղանով եւ կախովի պահարանիկների իմ քանի բաց գույնի դռներով: Այստեղ տեղին են ներկառուցված տեխնիկան եւ խոհանոցին մանր պարագաների պահոցները: Խոհանոցային պահարանների վրա տեղադրված լուսամփոփները տեսողականորեն բարձրացնում են առաստաղը: Լավ մտածված լուսավորության շնորհիվ փոքր խոհանոցն ավելի ընդարձակ տեսք ունի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին