NEWS.am STYLE-ը բազմիցս է գրել Ուկրաինայում բնակվող շատ տաղանդավոր հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի մասին:
Այս անգամ հայտնի դիզայները նոր ֆոտոսեսիա է ներկայացրել թատրոնի եւ կինոյի հայտնի դերասանուհի, «Кухня» սերիալի հերոսուհի Մարիա Գորբանի մասնակցությամբ:
Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Թինա Սոկոլովսկայան է:
30-ամյա գեղեցկուհին ներկայացել է Hayk Avanesyan ապրանքանիշի զգեստներով:
«Զգեստները շքեղ են: Անմիջապես հասկանում ես, որ նման զգեստներ խանութում չես գնի, եւ չես տեսնի յուրաքանչյուր աղջկա հագին: Դերասանուհու, հայտնի մարդու համար դա շատ կարեւոր է:
Ամենակարեւորը՝ կարմիր գորգին կամ որեւէ երեկույթին միանման զգեստներով երկու աղջկա չես հանդիպի:
Ես, իհարկե, հումորի զգացողություն ունեմ, եւ կկարողանայի ելք գտնել նման իրավիճակում, բայց հրաշալի է, երբ զգեստը բացառիկ է եւ հատուկ քեզ համար է կարված: Յուրաքանչյուր կին ուզում է իրեն արքայադուստր, թագուհի զգալ, եւ այս զզգեստներով ես ավելին էի զգում: Շատ շնորհակալ եմ նրան գեղեցկության մեջ լինելու հնարավորության մեջ:
Եվ, իհարկե, շնորհակալություն լուսանկարիչ Թինային եւ դիմահարդար Վիկային: Շատ գեղեցիկ լուսանկարներ են ստացվել»,- ֆոտոսեսիայի մասին կարծիքն է հայտնել Մարիան:
NEWS.am STYLE-ի անունից շնորհալակություն դիզայների մամուլի ծառայությանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը