Ամերիկյան՝ Revlon կոսմետիկայի ապրանքանիշը մուտք է գործում Հայաստան։ Այդ առիթով այսօր «Երեւան Մոլում» մեր երկրում ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Rouge ընկերությունը կազմակերպել էր դիմահարդարների մրցույթ, որի ընթացքում առաջատար 20 դիմահարդար մրցեցին գլխավոր մրցանակի՝ Բարսելոնա ուղեւորության համար։
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Rouge-ի կոմերցիոն տնօրեն Օլգա Ստեպանեցը նշեց, որ երկրորդ շնչառությունն են տալիս Revlon-ին։
«Rouge-ը հանդիսանում է Revlon-ի պաշտոնական ներկայացուցիչը ԱՊՀ երկրներում։ Այն թողարկվել է վաղուց, սակայն փորձում ենք ավելի մասսայական դարձնել։ Բրենդը ձեռք է բերել նոր դեսպաններ՝ ի դեմս Գվեն Ստեֆանիի, Սիարայի: Շատ գեղեցիկ կանայք են։ Revlon-ը նվիրված է սիրուն, քանի որ սիրող կանայք են ամենագեղեցիկը»,-ասաց նա։
Rouge -ի կոմերցիոն տնօրենը հավելեց, որ նման մրցույթ կազմակերպելու նպատակը հայ մասնագետներին ուշադրություն հատկացնել է, քանի որ, ըստ նրա, նրանք շատ տաղանդավոր են, ստեղծարար։
Մեզ հետ ունեցած զրույցում «Երևան Մոլի» մարքեթինգային միջոցառումների եւ վաճառքի մենեջեր Ինգա Մուրադյանն ասաց. ««Երեւան Մոլն» ուրախ է իր հարկի տակ ընդունել Revlon Make Up Art մրցույթը: Սա Rouge-ի հետ կազմակերպած մեր առաջին համատեղ միջոցառումը չէ: Տարվա ընթացքում մի քանի անգամ փորձում ենք անակնկալ մատուցել մեր հաճախորդներին, ինչը կարող է լինել նոր օծանելիքի շնորհանդեսի, անվճար դիմահարդարման կամ նմանատիպ մրցույթի տեսքով»:
Մրցույթի ժյուրին՝ Հրանուշ Եղոյանը, Արմեն Գալյանը եւ Աննա Բախշիյանը, նախ 20 մասնակցից ընտրեց լավագույն վեցին, թեեւ նշեց, որ մասնակիցների մեծ մասը սխալ է հասկացել մրցույթի կոնտեքստը.
«Միգուցե ուշադիր չեք կարդացել մրցույթի պահանջները։ Մենք ցանկանում էինք, որպեսզի դուք ստեղծեք ամենօրյա՝ casual ոճի դիմահարդարում, որը կրելի կլիներ քաղաքային միջավայրում, բայց այսօր բազում կրեատիվ եւ արտ աշխատանքներ տեսանք»,-նշեց Հրանուշ Եղոյանը։
Եզրափակիչ անցած վեց մասնակիցներից հինգը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակին՝ մեկ շաբաթյա ուղեւորրությանը Բարսելոնա, արժանացավ դիմահարդար Լուսինե Գալստյանն իր ահա այս աշխատանքով՝
Սակայն մրցակցությունն այնքան թեժ էր, որ դեպի Բարսելոնա ուղեգիր տրամադրվեց միանգամից երկու մասնակցի՝ Գրան Պրիի արժանացած Լուսինե Գալստյանին և 1-ին հորիզոնականն զբաղեցրած Գայանե Հայրապետյանին:
Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի/NEWS.am Style
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)