Տարածված կարծիք է, որ ցելյուլիտից ազատվելը շատ դժվար է, դա մեծ ծախսեր ու ջանք է պահանջում, ինչպես նաեւ տան պայմաններում դա անելն անհնար է: Այդ պատճառով բազմաթիվ կանայք չեն էլ փորձում պայքարել դրա դեմ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինքնուրույն նարնջի կեղեւի էֆեկտը զգալիորեն նվազեցնելու պարզ միջոց: Հարկ է նշել, որ ցելյուլիտին կարող են վախեցնել մշտական պրոդեցուրաները, դրանք դադարեցնելու դեպքում արդյունքը մեկ ամսից ավելի չի տեւի: Բայց նաեւ խնամքը նկատելի կլինի արդեն երկու շաբաթ անց:
Հրաշագործ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ են սուրճի մրուր եւ ծովի աղ, որոնցով սրճային սքրաբ կստանաք:
Պատրաստման եղանակը.
1.Սուրճի մրուրը լցնում եք բաժակի մեջ (այն պետք է սենյակային ջերմաստիճան ունենա),
2.Ավելացնում եք մի պտղունց ծովի աղ՝ ընտրելով ոչ մեծ չափի հատիկներ,
3.Ստացված խառնուրդին որոշ ժամանակ ձեռք մի տվեք, որպեսզի աղը մասամբ լուծվի՝ մրուրին փոխանցելով իր հանրանյութերն ու օգտակար նյութերը,
4.Խառնուրդին 5-10 մլ յուղ ավելացրեք (ձիթապտղի, մերսման կամ հակացելյուլիտային): Այն մաշկին օգտակար նյութեր կփոխանցի:
Սքրաբը պատրաստ է: Այն նուրբ շրջանաձեւ շարժումներով քսում ենք մարմնի խնդրահարույց մասերին՝ մերսելով եւ տաքացնելով մաշկն ու ենթամաշկային շերտը: Սքրաբը մարմնից լվանում ենք առանց օճառի: Արդյունքը կարելի է լավացնել՝ օգտագործելով փաթեթավորման համար նախատեսված սննդային թաղանթ, մերսման յուղի եւ ցիտրուսային եթերայուղերի միջոցով՝ կիտրոնի եւ թուրինջի: Սակայն նախ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այս գործողությունը հակացուցումներ ունի:
Որպես հիմք օգտագործում ենք մերսման յուղը, որին ավելացնում ենք 5-ական կաթիլ կիտրոնի եւ թուրինջի եթերայուղ, խառնում եւ քսում մարմնի նույն հատվածներին, ինչ սքրաբը: Դրանից հետո այդ հատվածները փաթաթում ենք սննդային թաղանքով եւ տաք իրերով՝ առավելագույն արդյունքի հասնելու համար: Այդ վիճակով պետք է մնալ 30 րոպեից մինչեւ մեկ ժամ:
Այս գործողությունները կարելի է կրկնել շաբաթը երկու անգամ:
Աղբյուրը՝ ladies-charm.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին