Թեեւ Ուկրաինայում բարդ քաղաքական իրավիճակ է, այն հող է նախապատրաստել ֆիլմարտադրության զարգացման համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հրաբուխ» ֆիլմի օպերատոր Վադիմ Իլկովը՝ խոսելով «Ոսկե Ծիրան» 15-րդ կինոփառատոնի «Խաղարկային մրցույթ»-ում տեղ գտած ֆիլմի մասին։
Ֆիլմի ռեժիսորը Ռոման Բոնդարչուկն է, որը, սակայն, ներկա չէր ասուլիսին։ Նրա փոխարեն լրագրողների հարցերին պատասխանեցին պրոդյուսեր Դարյա Բասելը եւ օպերատոր Վադիմ Իլկովը։ Դարյա Բասելը Բոնդարչուկի հետ աշխատելու փորձ արդեն ուներ, իսկ «Հրաբուխ» ֆիլմը ռեժիսորի առաջին փորձը չէր։ Նա մինչ այս ստեղծել է թե՜ գեղարվեստական, թե՜ վավերագրական ֆիլմեր։
«Ուկրաինայում այսօր ֆիլմարտադրության բնագավառում շատ են համագործակցությունները Եվրոպայի հետ։ Քաղաքական դրությունը եւս նպաստում է նոր ֆիլմերի ստեղծմանը։ Ուկրաինայում յուրաքանչյուր մարդ իր իրականության մեջ է ապրում. մարդիկ երթեւեկում են տրոլեյբուսով, սակայն նրանց աշխարհայացքները պայքարի մեջ են ու միշտ հակադրվում են իրար» ,- բացատրեց Իլկովը։
Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ Դարյա Բասելը հավելեց. «Խերսոնյան շրջանում կյանքն ու իրականությունը հիմնված են մարդկային հարաբերությունների ու ընտանեկան կապերի վրա։ Դա է իշխանությունը, ու անհայտ է, թե այդպես որքան երկար կշարունակվի»։
Ռոման Բոնդարչուկը Խերսոնյան շրջանից է, լավ է ծանոթ միջավայրին եւ, նույնիսկ, վավերագրական ֆիլմ է նկարահանել դրա մասին։
«Նոր ձեւավորվող ազգային յուրահատկությունները եւս ազդում են ֆիլմերի ստեղծման վրա։ Ուկրաինան մի քանի էտապներ է անցել ու հիմա ինքնաճանաչողզության ու ինքնագիտակցության փուլն է։ Մարդիկ փորձում են գիտակցել իրենց «ես»-ը, իսկ դա շատ ոգեշնչող է»,-շեշտեց Իլկովը։
Հարցին, թե կան արդյոք Ուկրաինայում թեմատիկ արգելքներ, Իլկովը պատասխանեց. «Ոչ, միակ արգելքը պետության անվտագությանը սպառնացող սիմվոլների կիրառումը կարող է լինել»։
Դարյան անդրադարձավ Ուկրաինայում ֆիլմարտադրության հիմնական խնդրին. «Կինոթատրոնները երկրում քիչ են, իսկ ժամանակացույցը թույլ չի տալիս, որ ուկրաինական ֆիլմերի դիտողները շատանան։ Այդ ֆիլմերին տեղ են տալիս, օրինակ, երկուշաբթի 10։00-ին, իսկ օրվա մնացած մասում էկրանը տրամադրվում է «Աստղային պատերազմներին»։
Բասելը կարեւորում է նաեւ ֆիլմերի համար պատշաճ PR արշավներ կազմակերպելը։ «Յուրաքանչյուր ֆիլմ իր համար նախատեսված առանձնահատուկ մոտեցում է պահանջում։ Լսարանի ընդլայնման համար պետք է գործել գրագետ»,- մեկնաբանեց պրոդյուերը։
Սյուզի Մսրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին