Քիմ Քարդաշյանը Ալեք Բոլդուինի The Alec Baldwin Show-ի հյուրն է եղել, որի ընթացքում պատմել է Քանյե Ուեսթի հետ ամուսնության մասին։ Հիշեցնենք, որ ամուսինները հանդիսանում են հնգամյա Նորթի, 2 տարեկան Սեյնթի եւ ութ ամսեկան Չիկագոյի ծնողնեչը, որը ծնվել է փոխնակ մոև օգնությամբ։
37-ամյա ռեալիթի շոուի աստղը նշել է, որ սկսել է մտածել այն մասին, որ իր անձնական կյանքը թաքցնի հասարակությունից Քանյե Ուեսթի շնորհիվ ։
«Քանյեն ինձ շատ բան է սովորեցրել։ Առաջ, մինչ իրեն հանդիպելը, ես նկարահանումներից հետո ինձ հարցնում էի, թե ուր կարելի է գնալ․ Որտե՞ղ է Հոլիվուդի ամենալավ ռեստորանը։ Որտե՞ղ են զվարճանում աստղերը։ Ի՞նչ են նրանք այնտեղ անում։ Որտե՞ղ ես հայտնվեմ։
Սակայն, երբ հանդիպեցի Քանյեին, ամեն ինչ փոխվեց։ Նա ինձ ասաց, որ չի կարելի ցուցադրել ամեն ինչ։ Այն ամենն ինչ կապված է աշխատանքի հետ պետք է լինի հանրային, իսկ այն ամենն ինչ կապված է անձնական կյանքի մասին՝ պետք է լինի քոնը։
Նա ասաց, որ պետք է գնահատել անձնական ազատությունը եւ այն պահպանել յոթ կողպեքների ներքո։ Քանյեն նույնպես հետեւում է այս կանոնին, իր աշխատանքը հանրային է, իսկ այն ամենն ինչ աշխատանքին չի վերաբերում դա իր անձնականն է եւ նա փայփայում է այն։ Ես սկսեցի հետեւել նրա օրինակին, չնայած ժամանակին ինձ թվում էր, որ հանրային պետք է լինի ամեն ինչ, որպեսզի հետաքրքրես հեռուստադիտողին, սակայն ես սխալվում էի։ Այժմ ես ցանկանում եմ ունենալ այն սահմանները, այն գաղտնիությունը, որը ոչ ոք չի խախտում։
Այժմ իմ եւ Քանյեի մոտ մշտապես հարց է ծագում, ուր գնալ հանգստանալու, որպեսզի մեզ ոչ ոք չտեսնի։ Քանյեն ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Երբ նա հանրության առջեւ ելույթ է ունենում, անում է այս կամ այն հայտարարությունը, ես հաճախ համաձայն չեմ լինում նրա հետ, սակայն հետո մենք քննարկում ենք երկուսով», - պատմել է Քիմը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ ABC
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում