Ձմեռն անհնար է պատկերացնել առանց տաք ուտեստների։ NEWS.am STYLE-ն առաջարկում է խաշիլի բաղադրատոմսը, որը կարող է պատրաստել յուրաքանչյուր տան տիկին։
Հագեցնող նախաճաշի հիմնական բաղադրամասը հենց փոխինձն է: Փոխինձը նախապես թավայում բոված ցորենն է, բայց ավելի մուգ գույնի, իսկ հատիկները ալյուրի հատիկներից ավելի խոշոր են: Փոխինձով խաշիլը Հայաստանում հիմնականում ձմեռային ճաշատեսակ է։ Այն մատչելի եւ պարզ պատրաստվող ուտեստ է:
Պատրաստման համար անհրաժեշտ է․
0,5 կգ փոխինձ
2 լ ջուր
0,5 ճաշի գդալ աղ
150 գ յուղ
500 գ մածուն
Պատրաստման եղանակը
Կաթսայով 2 լ ջուրը դնել գազօջախին: Երբ ջուրը սկսում է եռալ, վերցնել կրակից, ավելացնել 0,5 ճաշի գդալ աղ ու թողնել, որ սառչի։ Գդալ-գդալ ավելացնել փոխինձը ու անընդհատ փայտե գդալով խառնել մինչեւ այն թանձր զանգված դառնա: Ստացված զանգվածը նորից դնել գազօջախին` շարունակաբար խառնել մինչեւ եռալը: Թողնել եռա 15 րոպե ու վերցնել գազօջախից:
Մատուցելիս կամ ուտելիս ափսեի կենտրոնում գդալով փոսիկ անել ու մեջը յուղ լցնել: Փոխինձի վրա կարելի է մածուն ավելացնել եւ ճաշակել:
Ճիշտ պատրաստված փոխինձը պետք է քաղցրահամ ու աղի լինի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն