1. Նախաճաշից հրաժարվելը
Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, նրանց արյան մեջ գլյուկոզայի պակաս է նկատվում, ինչն էլ խոչընդոտում է ուղեղի ակտիվ աշխատանքին։
2. Շատ ուտելը
Եթե շատ եք սնվում, ապա անոթներում, այդ թվում նաեւ ուղեղի, խոլեստերինի մակարդակը բարձրանում է, ինչը բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա։
3. Ծխելը
Ծխելը վնասակար է ուղեղի գործունեության համար, քանի որ սպանում է ուղեղի բջիջները։ Իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխելը կարող է Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառ դառնալ։
4. Շաքարի շատ օգտագործում
Ինչքան շատ եք շաքար օգտագործում, այնքան ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը մեծանում է։ Ավելին, օրգանիզմում նվազում է օգտակար նյութերի քանակը։
5. Աղտոտված օդ
Սա իհարկե, ձեզանից կախված չէ, սակայն եթե թթվածնի անբավարարություն է առաջանում, ապա ուղեղի աշխատանքը դանդաղում է։ Հետեւաբար, որքան թարմ է օդը, այնքան ավելի ակտիվ է աշխատում ձեր ուղեղը։
6. Քնի պակաս
Եթե դուք քնի պակաս ունեք, ապա ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում, քանի որ դա հանգեցնում է ուղեղի բջիջների մահվան։
7. Ալկոհոլ եւ թմրանյութեր
Սրանք ամբողջովին խախտում են ուղեղի աշխատանքը։
8. Աշխատանք հիվանդության ժամանակ
Երբ մարդը հիվանդ է, ապա այդ դեպքում ակտիվ աշխատելը վնասակար ազդեցություն է ունենում ուղեղի գործունեության վրա, քանի որ օրգանիզմը սկսում է իր պահեստային ռեսուրսները օգտագործել՝ հիվանդության դեմ պայքարելու համար։ Նման պարագայում ուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։
9. Խթանման եւ զարգացման պակաս
Ուղեղը հարկավոր է մշտապես զարգացնել, հետեւաբար հեռուստացույց նայելու փոխարեն կարելի է գիրք կարդալ, խաչբառ լուծել կամ շախմատ խաղալ։
10. Չխոսկան լինելը
Խոսելը նույնպես ուղեղի խթանման միջոց է։ Խոսելով դուք հիշում եք որոշակի փաստեր, սովորում նոր բառեր կամ արտահայտություններ, որոնք մարզում են ձեր ուղեղը եւ մշտական ակտիվության մեջ պահում այն։
Աղբյուրը՝ takprosto.cc
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)23:00, 9 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդը (ՈւՂԻՂ)22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)