Չնայած թեյի հայտնագործողները չինացիներն են, սակայն այս ընպելիքն ավելի շատ չեն սիրում, որքան անգլիացիները։ Անգլիան իր կարեւոր ներդրումն ունի թեյի այսչափ հայտնիության գործում։
Առաջին հերթին սեւ թեյի եւ բերգամոտի յուղի համադրությունը, որը մենք սովոր ենք անվանել Էրլ Գրեյ, ստեղծվել է 1830թ․-ին՝ բրիտանացի կոմս Գրեյի կողմից։ Երկրորդ, ոչ թունդ թեյ թեթեւ ուտեստով ըմպելու ավանդույթը ընդունված է իրականացել 16։00-ին, իսկ ահա թունդ թեյ ըմպում են 17։00-ից – 19։00-ն։ Այս ավանդույթը կրկին դուրս է եկել այս երկրից։
Եթե բաց վարդագույնը Հնդկաստանի այցեքարտն է, ապա թրմված թեյի բույրը կարելի է անվանել նրա բուրմունքը։ Հնդկաստանի բոլոր քաղաքների տներում գոյություն ունի «թեյի սպասավոր», որն ավանդույթների համաձայն թեյ է պատրաստում։ Սովորական սեւ թեյը, որը եփում են կաթով, շաքարավազով կամ մեղրով համեմվում է դարչինով, կոճապղպեղով, անիսով, պղպեղով, մշկընկույզով եւ մեխակով։
Ով գոնե մեկ անգամ եղել է Մորոկկոյում, չի կարող չհիշել բուրումնավետ, տաք, անանուխով պատրաստված, անպայման քաղցր թեյով նրանց ընդունելությունը։ Իսկ հենց ըմպելիքը՝ չինական կանաչ թեյի ու մանրացված անանուխի խառնուրդ է:
Չինաստանում թեյը ոչ միայն ավանդական ըմպելիք է, այլեւ հիանալի բիզնես։ Յուրաքանչյուրն է թեյ ըմպում՝ ամենափոքրից ամենամեծը։ Այդուհանդերձ թեյի արժեքը մի քանի ցենտից հասնում է մինչեւ 35 000 դոլար, սա այն դեպքում, երբ դուք հանդիսանում եք Դա Հուն Պաոթեյի սիրահար եւ կարողանում եք գնահատել։ Այն համարվում է աշխարհի ամենալավ թեյը։ Չինաստանում թել ընպում են ողջ օրվա ընթացքում, սովորաբար ուտելիս։ Այս երկրում մարդիկ ոչ միայն թեյն է հատուկ ծիսակարգ, այլեւ այն սպասքը, որով մատուցվում է ընպելիքը։ Շատ հաճախ մարդիկ մրցում են ամենալավ սպասքի համար։
Ռուսները սովոր են ցրտաշունչ ձմռան, այդ իսկ պատճառով նրանք ջերմանում են տաք թեյ ըմպելով։ Տարածաշրջանում թեյ ըմպելու ամենավառ առանձնահատկությունը՝ ինքնաեռն է։ Չնայած այն այժմ դժվարությամբ կարելի է գտնել ավանդապահ ընտանիքներում։ Այն փոխարինվել էլեկտրական թեյնիկով։ Սակայն թեյը շաքարով, մեղրով կամ տնական մուրաբայով ըմպելու ավանդույթը դեռ պահպանվում է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն