Սարյան փողոցն այսօր եւ առաջիկա երկու օրերի ընթացքում բուրելու է գինու անուշահոտությամբ, որովհետեւ մեր քաղաքում արդեն երրորդ տարին է, ինչ մեկնարկել է Yerevan Wine Days միջոցառումների շարքը: Հայրենական արտադրության գինին այս օրերին կմատուցվի ոչ միայն երեւանցիներին, այլեւ մեր հյուրերին՝ եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ մերը՝ հայկականն, ուրիշ է. իզուր չէ, որ շատերը մեր երկիրը ճանաչում են գինով:
Բացի խմիչքից՝ Սարյան փողոցում տեղակայված են տարատեսակ տաղավարներ, որտեղ կարող եք համտեսել տարբեր ուտեստներ եւ խորտիկներ: Ի դեպ, այս տարի մջոցառման մասնակիցների թիվը զգալիորեն ավելի շատ էր: Փողոցը, գրեթե, անանցանելի էր դարձել, իսկ զբոսնողների թվում թե´ հայեր էին, թե´ արտասահմանցիներ, թե´ մեծեր, թե´ փոքրեր, թե´ երիտասարդներ, թե´ պատանիներ. մի խոսքով՝ քաղաքը գինի էր խմում: Եթե ինչ-ինչ պատճառներով բաց եք թողել այսօրվա տոնակատարությունը, հոգ չէ, դեռ երկու օր ունեք բացը լրացնելու համար, իսկ այսօր ձեր ուշադրությանն ենք առաջարկում մեր ֆոտոռեպորտաժն ու տեսանյութը՝ քաղաքի «ամենագինոտ» հատվածից:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին