«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ Հայաստանում արտասահմանյան դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այսօր՝ հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված երկրների դեսպանները, դեսպանությունների ներկայացուցիչներն ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներն անձամբ ներկայացրին փառատոենի հետ համատեղ ծրագրերը:
««Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր 16 տարիների ընթացքում անչափ գնահատել է միջազգային կազմակերպությունների եւ դեսպանությունների հետ համագործակցությունը: Ուրախ ենք, որ այս տարի էլ աշխատելու ենք մեր գործընկերների հետ»,-ասուլիսի սկզբում շեշտեց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը:
Կինոփառատոնը Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցում է Talent Lab ծրագրի շրջանակում, որի ընթացքում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնեն հայտնի կինոքննադատ, Կաննի Critics Week ծրագրի համակարգող Օլիվյե Պելիսոնն ու պրոդյուսեր Ֆրանսուա դ՛Արտեմարը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի շրջանակում կցուցադրվեն մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած Նադար Լապիդի «Հոմանիշները»:
«Մեզ համար «Ոսկե ծիրանը» տարածաշրջանային մասշտաբով կարեւոր կինոփառատոններից է: Այն թույլ է տալիս միջազգային կինոփառատոններում դափնեկիր ֆիլմերը ցուցադրել Հայաստանում՝ հանրությանը բացահայտելով միջազգային կինոարտադրության բազմաժանրությունը: Այս տարի փառատոնի շրջանակում ֆրանսիական արտադրության 23 ֆիլմ կցուցադրվի, որոնցից մեկը կլինի պրեմիերայի տեսքով: Ինչպես ամեն տարի՝ փառատոնին մասնակցելու համար Ֆրանսիայից կժամանեն մասնագետներ: Ուրախ ենք, որ ֆրանսիական կինոն լավագույնս ներկայացված է կինոփառատոնի շրջանակում»,-ընդգծեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ փառատոնի շրջանակում կներկայացվեն Վիմ Վենդերսի՝ Ֆրանցիկոս պապին նվիրված վերջին ֆիլմը, Յոահիմ Լանգի ֆիլմը հռչակավոր գերմանացի թատերական գործիչ Բերտոլդ Բրեխտի մասին եւ այլ ժապավեններ:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերն իր խոսքում նշեց. «Գերմանական կողմը փառատոնի հետ երկար տարիների սերտ հարաբերություններ է պահպանել: Այս տարի գերմանական 5 ֆիլմ է ներկայացված լինելու, որոնց միջոցով ցանկանում ենք, որ հայ ֆիլմասերները կարողանան ծանոթանալ այն բազմաժանրությանը, որը գոյություն ունի գերմանական ֆիլմերում»:
ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ Talent Lab ծրագրի շրջանակում վարպետության 4-օրյա դասընթաց կանցկացնի դերասանի վարպետության մասնագետ, ռեժիսոր, մանկավարժ Քեթլին Լեսլին:
«Փառատոնի կարեւոր կողմերից մեկը տաղանդների բացահայտման խթանիկչ գործոնն է: Այս նախագծի շրջանակում հնարավորություն կստեղծվի մասնագիտական վարպետության ձեռքբերման»,-նշեց ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ռոբերտ Անդերսոնը:
Դեսպանատան հետ համագործակցությամբ փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմում կլինի Թրայբեքա կինոինստիտուտի տնօրեն, պրոդյուսեր Էմի Հոբին:
«ԱՊՀ երկրների համարտադրության ֆորում» ծրագրի շրջանակում կանցկացվեն ֆիլմերի ցուցադրություններ: ԱՊՀ երկրներից կինոոլորտը ներկայացնող հյուրերն ու ուսանողները կմասնակցեն համատեղ արտադրությանն առնչվող կլոր-սեղան քննարկմանը, կներկայացվեն ԱՊՀ վերջին տարիների ֆիլմերն ու պատրաստվելիք նախագծերը:
«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդը, Ադամ Միցկեւիչի ինստիտուտի, Լեհական կինոինստիտուտի եւ Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպանության հետ համատեղ կիրականացնի «Հայացք: Լեհաստան» ծրագիրը, որի շրջանակում կանցկացվեն միջոցառումներ թե՛ կինոմասնագետների, թե՛ լայն հանրության համար: Ծրագիրը կընդգրկի ութ ֆիլմի ցուցադրություն, որոնցից չորսը կլինեն լեհ դասական Վոյցեխ Հասի վերականգնված ֆիլմերը: Լեհաստանից հրավիրված կինոմասնագետները ելույթ կունենան տարբեր քննարկումների, զրույցների ժամանակ և կկիսվեն իրենց փորձով:
Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ ցուցադրվելու է իտալացի հայտնի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչիի «Երազողները» ֆիլմը: Լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում ընդգրկված է կինոքննադատ, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրող հանձնաժողովի անդամ Պաոլո Բերտոլինը: Կարճամերտաժ ֆիլմերի տարածաշրջանային ժյուրիում ընդգրկված է իտալացի կինոռեժիսոր Պիպպո Մեզապեսսան:
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն կարեւորելով «Ոսկե ծիրան»-ի նշանակությունը՝ հատկապես շեշտեց այն փաստը, որ այսօր փառատոնը մեծ ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, ինչի վառ ապացույցը ըստ նրա՝ փառատոնի եւ տարբեր երկրների դեսպանությունների միջեւ համագործակցությունն է:
«Ոսկե ծիրանը» համագործակցում է նաեւ Շվեդիայի դեսպանության հետ, ինչի արդյունքում Հայաստան կժամանի Women in Film and Television International-ի նախագահ, պրոդյուսեր Հելեն Գրանքուիստը, որը հանդես կգա կինոյում գենդերային հավասարությանն առնչվող ելույթով:
Կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 8-ին Հայաստանում Բրիտանական խորհրդի աջակցությամբ տեղի կունենա վարպետության դաս, որը կվարի բրիտանացի կինոմասնագետ Էլիզաբեթ Քարլսենը: Վերջինս հանդիսանում է «Քոլեթ» ֆիլմի պրոդյուսերը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի Եվրոպական ֆիլմերի փառատոնի ժամանակ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին