Երեկույթների սեզոնին, երբ ավելի շատ կոսմետիկա ենք օգտագործում, քան սովորաբար,․ արդիական է դառնում հարցը՝ ինչ անել, որ դիմահարդարումը որքան հնարավոր է երկար մնա եւ չկորցնի գեղեցկությունը։ Harper’s Bazaar-ը ներկայացրել է խորհուրդներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել տոնական այս օրերին։
Մաշկի պատրաստում եւ խոնավեցում
Դիմահարդարել հարկավոր է բացառապես մաքուր մաշկը։ Միցելյար ջուր օգտագործեք, լվացվելու համար գել եւ տոնիկ դեմքի համար՝ ավելորդ յուղը մաշկից հեռացնելու համար։ Կարեւորագույն էտապ է խոնավեցումը։ Այս դեպքում հարկավոր է իմանալ մաշկի տեսակն ու դրա առանձնահատկությունները։ Օրինակ՝ չոր մաշկին ինտենսիվ խոնավեցում է հարկավոր, այդ պատճառով գելային կազմով թեթեւ կրեմը չի համապատասխանի։ Իսկ լայնացած ծակոտիները վիզուալ թաքցնելու համար փրայմերի կարիք կլինի։ Իդեալական կլինի դեմքի տարբեր հատվածների համար տարբեր ապրանք օգտագործել։
T-աձեւ հատվածի համար հարկավոր է ավելի թեթեւ կրեմ ընտրել։ Աչքերի շուրջ մաշկի համար կրեմի ընտրությանը եւս մեծ ուշադրություն հատկացրեք։ Կարեւոր է պահպանել հավասարակշռությունը. խոնավեցումից հետո դեմքը պետք է մի փոքր կպչուն լինի, որպեսզի դիմահարդարումը հարթ լինի, սակայն չափից շատ օգտագործել էլ հարկավոր չէ, հակառակ դեպքում դեմքին կարող է յուղոտ փայլ առաջանալ, ինչը կարեւոր միջոցառման դեպքում ցանկալի չէ։
Տոնային կրեմ
Դիմահարդարման հաջորդ կարեւորագույն էտապը երանգն է։ Որքան էլ սիրենք BB կրեմները, դրանք երեկոյան կերպարին համապատասխան չեն, քանի որ դասական տոնային կրեմից ավելի վատ են մնում։ Որպեսզի դիմահարդարումը երեկոյի ընթացքում անփոփոխ մնա, առանց յուղերի միջոց ընտրեք։ Իդեալական տոնի ստեղծման առումով կարեւոր է՝ ինչպես եք քսում այն։ Խորհուրդ է տրվում փափուկ սպունգ ընտրել կամ նուրբ շարժումներով քսել տոնային կրեմը։ Նախ այն քսեք բարակ շերտով, ապա, տեսնելով՝ որտեղ է առավել խիտ ծածկույթ հարկավոր, մի փոքր եւս ավելացրեք։
Կոնսիլեր եւ մաշկի կորեկցիա
Տոնական օրերի համար կոնսիլեր ընտրելիս հարկավոր է առանձնակի ուշադրություն հատկացնել կազմվածքին. այն չպետք է շատ նոսր լինի։ Լավագույն տարբերակը կրեմային կազմությունն է կամ կոնսիլեր-մատիտը, որը կապահովագրի յուղային փայլից։ Կոնսլիերը կօգնի նաեւ առանց կարմրածության հարթ տոն ստանալ։ Այս դեպքում եւս հարկավոր է նախապատվություն տալ խիտ կազմությամբ միջոցներին։ Սակայն հաշվի առեք, որ աչքերի տակի հատվածում տոնը պետք է ավելի բացի լինի։
Դիմափոշի
Դիմափոշին օգտագործեք այն հատվածում, ուր յուղային փայլն ամենաշուտն է հայտնվում։ Այս դեպքում ռիսկ կա, որ աչքերի տակի հատվածը կարող է չափից շատ չորանալ, այդ պատճառով մի թերագնահատեք լավ խոնավեցնող կրեմի կարեւորությունը։ Նախապատվություն տվեք թեթեւ փայլ ունեցող դիմափոշիներին, որոնք մաշկին կօգնեն ավելի կենդանի ու թարմ տեսք ունենալ։
Բրոնզեր եւ հայլայթեր
Կարեւոր կանոն, որին հարկավոր է հետեւել՝ դիմափոշի օգտագործելուց հետո կրեմային կյազմվածքով միջոցներ մի օգտագործեք։ Բրոզները քսեք մեծ, փափուկ վրձնի միջոցով, որը գրեթե բացառում է այն չափից շատ քսելու ռիսկը։ Հայլայթերն օգտագործեք վերջում, ապա ֆիքսեք արդյունքը։
Աչքերի ու շուրթերի շպար
Դիմահարդարման ավարտող, բայց ոչ անկարեւոր էլեմետներ են ստվերաներկերն ու շրթնեկը։ Որպեսզի աչքերի շպարը երկար մնա, մի արհամարհեք փրայմերը։ Շրթներկի դեպքում առավել կայուսն են անփայլ միջոցները, սակայն եթե ցանկանում եք փայլ օգտագործեք, մի հրաժարվեք դրանից։ Կարեւոր է այն ունենալ ձեզ հետ՝ անհրաժեշտության դեպքում թարմացնելու համար։
Լուսանկարները՝ @anastasiiamatviienko, @rosiehw
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար