«Եվրատեսիլ»-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեքսանդրա Ռեդի-Ամիելը հերքել է երեկվանից տարածվող խոսակցություններն այն մասին, թե «Մանկական Եվրատեսիլ 2020»-ում հաղթող ճանաչված Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Վալենտինան, իր երգը ներկայացրել է ոչ թե կենդանի կատարմամբ, այլ նախապես իրականացված ձայնագրությամբ: Այս մասին գրում է եվրատեսիլյան հայտնի՝ Wiwibloggs կայքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի` 20minutes.fr կայքին տված հարցազրույցը:
Բանն այն է, որ Covid 19-ի տարածման պատճառով այս տարվա մրցույթն առաջին անգամ իրականացվել է առցանց տարբերակով. մասնակիցներից յուրաքանչյուրը ելույթ է ունեցել իր երկրի հեռուստատաղավարից, ինչը երկրպագուների շրջանում մրցույթի արդարության հանդեպ կասկածի տեղիք է տվել: Կայքը, մասնավորապես, ընդգծել է իսպանացի մի քանի երկրպագուների մեկնաբանություններն այն մասին, թե Վալենտինայի հաղթանակը ազնիվ չէր՝ հաշվի առնելով նրա հասցեին հնչեցրած մեղադրանքները:
«Նախ՝ պարզ է, որ ցանկացած մրցույթից հետո լինում են մարդիկ, որոնք դժգոհ են լինում արդյունքից: Երկրորդ՝ մենք կոնկրետ ցուցումներ ունեինք, թե որ պահին ինչ պիտի անեինք, եւ այն փաստը, որ յուրաքանչյուր մասնակից իր իսկ երկրից էր ելույթ ունենում, չի փոխել մրցույթի կանոնները: Մենք բոլորս նույն հրահանգներն ենք ստացել՝ կապված տեսախցիկների քանակի, բեմի չափսերի, էկրանների ձեւի եւ ելույթների հաջորդականության մասին: Ամեն ինչ եղել է ուղիղ եթերով ու ամեն բան հաստատվել է Լեհաստանից: Վալենտինան կենդանի ելույթ է ունեցել, դրանում կասկած չի կարող լինել, եւ նա հրաշալի ձայնային տվյալներ ունի»,-իր խոսքում նշել է Ալեքսանդրան:
Վալենտինան՝ ինքը, Twitter-ի իր էջում անդրադարձել է նմանօրինակ մեկնաբանություններին՝ գրելով.
«Պիտի նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ձեզաից շատերին թվացել է, թե ես կենդանի չեմ կատարում երգս, դա նշանակում է՝ դուք չեք զգացել իմ ձայնի լարվածությունը»:
«Մանկական Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչը կայացել է երեկ՝ նոյեմբերի 29-ին, եւ ուղիղ եթերով հեռարձակվել է Վարշավայից: Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան իր «J'magine» երգով մրցույթի հաղթող է ճանաչվել՝ ինչպես ժյուրիի, այնպես էլ օնլայն քվեարկության արդյունքում: Մրցույթի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Ղազախստանի եւ Իսպանիայի ներկայացուցիչները: Այս տարի Հայաստանը չի մասնակցել մրցույթին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել