«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է եւ իրականացրել ձևաչափային փոփոխություններ։
Դեկտեմբերի 15-29-ն ընկած ժամանակահատվածում փառատոնն իր REA-ON հարթակում կազմակերպելու է առցանց աշխատարաններ, որոնց հանդես կգան կինոոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր կկիսեն իրենց հարուստ փորձը մասնակիցների հետ և հնարավորություն կընձեռեն հարստացնել գիտելիքներն ու ծանոթանալ արտերկրի փորձին։
Վարպետության դասով հանդես կգա «Mona Lisa Descending a Staircase» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Ջոան Գրացը, ով ամերիկացի անիմատոր է, կինոգործիչ եւ մասնագիտացված է կավանկարչության ասպարեզում։ Աշխատարան կվարի կանադացի ծաղրանկարիչ, անիմատոր Գրեհեմ Անաբելը, ով մասնագիտացված է կոմիքսների ստեղծման ոլորտում, ստեղծել է նաեւ աշխատանքներ հեռուստատեսության, վիդեո խաղերի ասպարեզում։ Նրա ստեղծած ֆիլմերն առաջադրվել են մի շարք կինոմրցանակների։ Հանրության հետ իր փորձով կկիսվի նաեւ ֆրանսիացի անիմատոր, «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար, կինոպրոդյուսեր Ժան-Պոլ Կոմանը։ Ամերիկաբնակ հայազգի ռեժիսոր Արամ Յակուբյանը, որը բովանդակություն է ստեղծում աշխարհահռչակ Netflix-ի համար, նույնպես հետաքրքիր աշխատարան կանցկացնի։ Կոմիքսներ ստեղծելու վերաբերյալ հետաքրքիր պատմություններ կպատմի իսպանացի հայտնի գրող Աբել Ալվեսը։ Գերմանացի ծաղրանկարիչ եւ գրաֆիկ դիզայներ Ռեինհարդ Քլիեսթը, ով հայտնի է աշխարհահռչակ Էլվիս Փրեսլիի կենսագրականի ստեղծմամբ, նույնպես աշխատարան կվարի։ «Օսկար» մրցանակի առաջադրված հինգ ֆիլմերի վրա աշխատած Մարկ Շապիրոն, ով աշխատել է Nike եւ այլ բրենդների PR եւ մարքեթինագային արշավների ուղղությամբ, նույնպես կկիսվի իր փորձով։
Փառատոնի շրջանակում առցանց ձևաչափով կներկայացվի նաեւ ինքնատիպ համերգ։
«Չնայած տիրող բարդ իրավիճակին՝ այս օրերին փառատոնն ակտիվ աշխատել է կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ լիահույս լինելով, որ հանրությանը պետք է հաղորդակից դարձնել մշակույթին անգամ երկրի համար բարդ իրավիճակներում։ Մենք հավատացած ենք, որ ներկայացվելիք առցանց աշխատարանները կարեւոր նշանակություն կունենան ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար եւ էլ ավելի շատ գիտելիքներով ու հմտություններով կհարստացնեն կինոսերներին»,- նշում է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել