«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Սիրտն իմ. Ռոբերտ Ամիրխանյան» ֆիլմի պրեմիերան ու անվանի կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործությունների մասին գրքաշարի շնորհանդեսը

13:05, 21 ապրիլի

Ռոբերտ Ամիրխանյանը, իր մտքերը, ընտանիքը, հուշերն ու, իհարկե, երաժշտությունը… Հենց այս ամենն է անվանի հայ կոմպոզիտորի մասին պատմող՝ «Սիրտն իմ. Ռոբերտ Ամիրխանյան» փաստավավերագրական ֆիլմի հիմքում, որի պրեմիերան կայացավ երեկ՝ ապրիլի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է:

Ամիրխանյանն ինքն էլ առաջին անգամ էր դիտում իր մասին ժապավենը:

«Իմ ամբողջ կյանքում իմ արած գործի հանդեպ չունեմ հետագա հիացումների զգացում: Իմ ստեղծագործությունների ծնունդի համար առաջին պայմանը հենց այն հիացումն է, որը ոգեւորում է այդ ծնունդին, բայց դրանից հետոն նման է երեխայի, որը ծնվել է, բայց չգիտես, թե հետո ինչ է դառնալու»,-ասաց կոմպոզիտորը՝ հավելելով,  որ ֆիլմը դիտում էր օտարի աչքերով, եւ իրեն ոգեւորել է հենց այդ հիացումի  զգացումը, որը երեւում էր նաեւ էկրանին:

«Մինչեւ այսօր չէի դիտել ֆիլմը, որովհետեւ այն ինձ համար պատուհանից նայած մի տեսարան է կյանքի, որտեղ կա հավատացյալ մարդու հոգեւոր կյանքի նկարագիրը»,-նշեց նա:

«Սիրտն իմ» խորագիրը պատահական չէր ընտրված. Ամիրխանյանի կյանքի պատմությանն ու մտքերի ներկայացմանը զուգահեռ՝ ֆիլմի շրջանակում կայացավ անվանի կոպոզիտորի համանուն ստեղծագործության պրեմիերան.

««Սիրտն իմ» երգը կորոնավիրուսի շրջանում իմ աշխատանքի արդյունքն է. մոտ 15-20 երգ եմ գրել այդ ընթացքում, բայց դեռ սպասում եմ դրանք ցուցադրելուն: Շուտով պատրաստվում եմ շատ հետաքրքիր ծրագրերի»,-հավելեց կոմպոզիտորը:

Ռոբերտ Ամիրխանյանի կյանքի ու տեղծագործությունների մասին պատմող շատ ֆիլմեր կան, որոնցից առաջինը ներկայացվել է մոտ 50 տարի առաջ:

«50 տարի հետո իր մասին ֆիլմ անելու գաղափարը նրանում էր, որ դիտարկվեին իր հասունությունը, իր ստեղծագործական վերելքները, իր սպրումները. ֆիլմն, ասես, այդ ամենի ամփոփումն է»,-շեշտեց Ամիրխանյանի դուստրը՝ Աննա Խաչատրյան-Ամիրխանյանը, որն անմիջական մասնակցություն է ունեցել հոր մասին վավերագրւթյան ստեղծման մեջ:

«2019-ին սկսեցինք ֆիլմի աշխատանքները, նախատեսում էինք ցուցադրել 2020-ի մայիսին, սակայն մեկ տարի ուշացումով այն ներկայացրինք: Ֆիլմի մեջ անցում կա նաեւ իր Արցախյան համերգին, որը կայացել է պատերազմից մեկ տարի առաջ, եւ այն ուներ շատ կարեւոր խորագիր` «Այստեղ Հայաստանն է», այսինքն` մեկ ժողովուրդ, որը մտածում է նույն լեզվով, աղոթում նույն եկեղեցում, երգում նույն երգերը... դա էր այդ համերգի հաղորդագրությունը»:

Երեկոյի ընթացքում կայացավ նաեւ Աննա Խաչատրյան-Ամիրխանյանի «Ռոբերտ Ամիրխանյան. Խոստովանանք» գրաքաշարի շնորհանդեսը: Հեղիակի խոսքով՝ բացի հայտնի ստեղծագործություններից՝ կոմպոզիտորի մասին շատ չբացահայտված էջեր կան, որոնք ամփոփոված են գրքաշարի երեք հատորներում:

«Գիրքը գրելու միտքն առաջացավ նրա անցած ճանապարհն ամբողջությամբ ամփոփելու գաղափարից: Երբ ասում են Ամիրխանյանի երգեր, շատերը պատկերացնում են «Երազ իմ երկիր», «Հայի աչքեր», եւ այդպես` մոտ 30 երգ, բայց ինքն իրականում շատ ավելին ունի, մի մեծ սառցաբեկոր ծովի տակ է, չենք տեսել: Գրքաշարը կազմված է երեք հատորից. առաջինում ներկայացված են իր կյանքը, ստեղծագործությունները, հիշողությունները, հոդվածները, հարցազրույցները, լուսանկարները, նաեւ` հոգեւոր երգերը, իսկ մյուս երկու հատորներում իր երգերն են: Գրքերը երաժշտական են, երգերը հասանելի են QR կոդերի միջոցով: Իմ կարծիքով` ֆիլմն ու գրքերը միմյանց լրացնող խոստովանանք են, եւ ես ուրախ եմ, որ դրանք ստեղծվեցին նույն ժամանակամիջոցում»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել