Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա նոյեմբերի 15-ից 20-ը: Այս տարի փառատոնը կհյուրընկալի 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երևանյան տարբեր բեմահարթակներում կցուցադրվի շուրջ 15 ներկայացում: Երևանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներն են «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) և Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր՝ «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից և արտերկրից են:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիա ներկայացումներ: Երևանյան թատրոններից փառատոնի ծրագրում հանդես կգա Երևանի Կամերային թատրոնը «Համլետ» (բեմադրիչ՝ Արա Երնջակյան) ներկայացմամբ։
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։ Հանդիսատեսի դատին կներկայացվի Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոնի (Молодой театр) «Ամառային գիշերվա երազ» ներկայացումը (բեմադրիչ՝ Անդրեյ Բիլոուս)։
Փառատոնը կամփոփի Ալմետի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումը (բեմադրիչ՝ Կարո Բալյան)։ Այն կներկայացվի նոյեմբերի 20-ին՝19։00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։
Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր, որը կվարեն ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի և «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) և Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։
Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Երևանի Շեքսպիրյան 15 -րդ միջազգային թատերական փառատոնի ծրագիրը․
Նոյեմբերի 15
15:30 - «Ամառային գիշերվա երազը» - Կիևի ազգային ակադեմիական Երիտասարդական թատրոն (Ուկրաինա) / Ուսանողական թատրոնի բեմում
18:00 – «Յագո, Էմիլիա՛» (Հայաստան) /ՀԹԳՄ բեմում - FestOFF
20:00 – «Փչեցե՛ք» (Հայաստան) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF
Նոյեմբերի 16
16:00 - «Անքնություն» – Բիդաար անկախ արվեստի խումբ (Իրան) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF
18:00 - Վարպետաց դաս - Կոնստանտին Միշին (ՌԴ) / Ուսանողական թատրոն
20:00 – Աուրելիե Իմբերտ «Տնային տնտեսուհու երազանքը» (Ֆրանսիա) / Փոքր թատրոնի բեմում
Նոյեմբերի 17
15:00 - «Օֆելոմանիա» - «Գրեյ Ռում» թատրոն (Իրան) /Ուսանողական թատրոնի բեմում
17:00 - Վարպետաց դաս – Աուրելի Իմբերտ (Ֆրանսիա) / ԵԹԿՊԻ
19:30 - «Համլետ» - Ռուսական Ազգային Թատրոն (Մոսկվա) /Ուսանողական թատրոնի բեմում
Նոյեմբերի 18
15:00 - «Խաղում ենք Շեքսպիր» - «Струна» թատրոն-ստուդիա (Նովոսիբիրսկ) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF
17:00 - «12-րդ գիշեր կամ ինչպես կամենանք» - Ռոդոփի դրամատիկական թատրոն (Բուլղարիա) /Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
19:00 - «Մակբեթ» - «У Моста» թատրոն (Պերմ)/ Կ․ Ստանիսլավսկու անվ․ ռուսական դրամատիկական թատրոնի բեմում
Նոյեմբերի 19
15:00 – «Շեքսպիրյան Տրիոլոգիա» - Մարիամ Հարությունյան (Հայաստան) /ՀԳԹՄ Թատրոն/ - FestOFF
17:00 - Վարպետաց դաս – Սերգեյ Ֆեդոտով (ՌԴ) – Ուսանողական թատրոն
19:00 – «Համլետ» - Երևանի Կամերային Թատրոն (Հայաստան) / Երևանի Կամերային Թատրոն
Նոյեմբերի 20
15:00 - «Մինչև 10-ը» - «Foggy Art» (Հայաստան) /Ուսանողական թատրոնի բեմում - FestOFF
18:00 – «Անսանձ կնոջ սանձահարումը» - Ալմեթի պետական դրամատիկական թատրոն (Թաթարստան) /Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
19:00 - Փառատոնի փակում - Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները