Սպիտակ քաղաքում ծնված, Երեւանի կոնսերվատորիան ավարտած, ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, ապա նաեւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Մաթեւոսյանը խաղացել է նաեւ ֆիլմերում։
Այսօր News.am STYLE-ը կներկայացնի վաստակավոր արտիստի մասնակցությունը ֆիլմարտադրական գործընթացին։
«Եռանկյունի»․ 1967
Ֆիլմը պատմում է երկրորդ աշխարհամարտի տարիներին Գյումրիում ապրող հինգ դարբինների կյանքի եւ ընկերության մասին։ Ֆիլմի այն հատվածում, որտեղ երիտասարդ զորակոչիկները մեկնում են ճակատ, Ռուբեն Մաթեւոսյանը, ով վերոնշյալ զորակոչիկներից մեկն էր, երգում է հայտնի «Զարթիր Լաո» երգը։
«Մեր Բակը»․ 1996
Ռեժիսոր Միքայել Դովլաթյանի աշխատանքի արդյունքում «Շարմ Հոլդինգ» ընկերությունը 1996 թվականի Ամանորին հայ հեռուստադիտողին ներկայացրեց «Մեր Բակը» նախագծի առաջին ֆիլմը։ Այն համախմբել էր բազմաթիվ հայ հայտնիներ, այդ թվում՝ դերասաններ, երգիչներ, պարողներ, եւ ներկայացնում էր Հայաստանի այդ օրվա իրականությունը։
Ֆիլմում իր ուրույն տեղն ունի Ռուբեն Մաթեւոսյանը, որի մասնակցությամբ տեսարաններից ամենահայտնիները Մկրտիչ Արզումանյանի հետ երկխոսությունն ու «Չքնաղ երազ» երգի կատարումն են։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»