Քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է․ Վիլյամ Սարոյանն է ժամանակին ասել Ջիվան Գասպարյանին․ այս մասին աշխարհահռչակ հայ դուդուկահարը տարիներ առաջ հիշել էր NEWS.am STYLE-ի հետ զրույցի ընթացքում։
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լեգենդար հայ դուդուկահար ու կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 95 տարեկան։
Իր գործունեության ընթացքում դուդուկահարը գնահատվել է ոչ միայն հիացական խոսքերով, այլեւ պարգեւներով: Առաջին մրցանակը Գասպարյանը ստացել էր 1956 թ-ին, իսկ 1959 թ-ին Չորրորդ Միջազգային փառատոնի ժամանակ՝ արժանացել ոսկե մեդալի: Նույն մրցույթին դուդուկահարը մասնակցել էր նաեւ 1962 եւ 1973 թ-երին՝ արժանանալով արծաթե եւ բրոնզե մեդալների, իսկ 1973 թ-ին նրան շնորհվել էր ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչում:
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն եւ մոխիր» եւ այլն։
Ջիվան Գասպարյանը կյանքից հեռացել է 2021 թ-ին՝ 92 տարեկանում, բայց թողել է ոչ միայն հնչեղ անուն, այլեւ դուդուկի պատմության մեջ անհերքելի հետք, որը ուղի է ծառայում մի շարք երիտասարդ դուդուկահարների համար։
2018 թ-ին՝ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում, խոսելով դուդուկի ու այս երաժշտական գործիքն ընտրած երիտասարդների մասին՝ Գասպարյանը նշել էր․
«Ես ճանապարհ եմ բացել, իրենք պետք է որոշեն իրենց կյանքի ճանապարհը: Ես ամեն ինչ արել եմ դուդուկն աշխարհին ներկայացնելու համար: Հիմա, երբ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, առաջին հերթին դուդուկ են գնում: Մերոնք էլ, ցավոք, ինչից ասես պատրաստում են այդ գործիքը, վաճառում են, պատիվը գցում դուդուկի: Պետք է ծիրանի ծառի փայտից այն անպայման պատրաստվի եւ վաճառվի, որպեսզի ամոթ չլինի մեզ համար: Դուդուկը մերն է, մեր ազգայինն է, հայի պատմությունն է, ոչ մի ազգ չունի դրանից: Ես որեւէ գործիքի չեմ թերագնահատում, բայց դուդուկի ձայնն ուրիշ է, այն օրհնանք է: Վիլյամ Սարոյանն ասել է՝ Ջիվան քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է10:05, 10 մայիսի
«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին09:27, 10 մայիսի
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո09:00, 10 մայիսի
ՄԱՅԻՍԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:13, 10 մայիսի
«Եվրատեսիլ 2024». Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ00:12, 10 մայիսի
Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսազրափակչին (VIDEO)