Վաղը՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա աշխարհահռչակ դուդուկահար, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը: Մեծն վարպետի ծննդյան 90-ամյակը լրացավ հոկտեմբերի 12-ին, սակայն այդ օրը հայտնի դուդուկահարը չցանկացավ նշել տարեդարձը: Պատճառը լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մահն էր:
NEWS.am STYLE-ը հոբելյանական համերգին ընդառաջ զրուցել է Ջիվան Գասպարյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է պատրաստվում համերգին եւ ինչ ծրագիր է սպասվում հանդիսատեսին վաղը կայանալիք երեկոյի ընթացքում:
«Իմ երեկոն է, իմ կյանքի պատմությունը, տեսանյութերով նկարագրված կլինի իմ կյանքը, թե ովքեր են իմ մասին կարծիք հայտնել, իմ անցած ճանապարհը…»,-նշեց դուդուկի վարպետը՝ հավելելով, որ նոյեմբերի 26-ը որեւէ խորհրդանշական օր չէ իր համար, կազմակերպչական առումով, պարզապես, ավելի հարմար է եղել հենց այդ օրը իրականացնել համերգային երեկոն:

Համերգի ընթացքում մաեստրոյին բեմում կընկերակցեն մի շարք հայտնի երգիչներ եւ երաժիշտներ՝ Հասմիկ Պապյանը, Արտո Թունչբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Գեւորգ Հակոբյանը, Արմեն Բաբախանյանը, Աննա Մայիլյանը, Էդգար Խաչատրյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական վաստակավոր համույթը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, ելույթ կունենա նաեւ Ջիվան Գասպարյան կրտսերը:
«Շատ եմ սպասում հանդիսատեսի հետ հանդիպմանը: Կարոտել եմ շատ: Շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում, բայց բոլոր անակնկալները չեմ բացահայտի, դրա համար էլ դրանք կոչվում են անակնկալ: Ես ցանկանում էի, որ այս համերգիս անպայման հայ երաժիշտներ ելույթ ունենան: 80-ամյակիս դրսից շատ երաժիշտներ ու հյուրեր եկան, իսկ հիմա ցանկանում եմ հենց ներսում՝ հայկական ձեւով անենք: Բայց սա սովորական համերգ չէ, սա իմ երեկոն է: Իմ կյանքը սա է եղել. Ես ուրիշ ոչ մի բանով չեմ զբաղվել բացի երաժշտությունից»,-ասում է վարպետը՝ խոստովանելով, որ ինչպես երիտասարդ տարիներին՝ հիմա էլ հուզմունքը մեծ է լինում ելույթներից առաջ:

«Հուզմունքս նույնն է մնացել, ինչպիսին եղել եմ, այդպսին էլ կամ: Իհարկե, ելույթից առաջ հուզվում եմ, առանց հուզվելու մարդ ինչպե՞ս կարող է ապրել: Անզգա լինելը, նույնիսկ, վիրավորական է: Մարդը պետք է զգա, պետք է պատասխանատվություն ունենա: Բայց այդ հուզմունքը պետք է կարողանաս քո մեջ պահես, չարտահայտվես եւ մյուսներին անհանգստություն չպատճառես: Ես հուզվում եմ, հատկապես, հիմա, երբ մեծացել եմ, տարիքս առել եմ: Մեր պետությունը, մեր նոր կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցանկացան նման երեկո կազմակերպել ինձ համար, ես էլ շատ շնորհակալ եմ նրանցից»:
Դուդուկի վարպետից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով է հետեւում երիտասարդ հայ դուդուկահարների գործունեությանը եւ ինչ կարծիք ունի նրանց մասին.
«Իհարկե, շատ տաղանդավոր դուդուկահարներ կան, որոնք ելույթ կունենան նաեւ համերգին: Ես ճանապարհ եմ բացել, իրենք պետք է որոշեն իրենց կյանքի ճանապարհը: Ես ամեն ինչ արել եմ դուդուկն աշխարհին ներկայացնելու համար: Հիմա, երբ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, առաջին հերթին դուդուկ են գնում: Մերոնք էլ, ցավոք, ինչից ասես պատրաստում են այդ գործիքը, վաճառում են, պատիվը գցում դուդուկի: Պետք է ծիրանի ծառի փայտից այն անպայման պատրաստվի եւ վաճառվի, որպեսզի ամոթ չլինի մեզ համար: Դուդուկը մերն է, մեր ազգայինն է, հայի պատմությունն է, ոչ մի ազգ չունի դրանից: Ես որեւէ գործիքի չեմ թերագնահատում, բայց դուդուկի ձայնն ուրիշ է, այն օրհնանք է: Վիլյամ Սարոյանն ասել է՝ Ջիվան քո դուդուկը նվագ չէ, քո նվագն աղոթք է»:
Հոբելյանական համերգի ներկաները կկարողանան վայելել աշխարհահռչակ դուդուկահարի կատարմամաբ ամենահայտնի ու սիրելի ստեղծագործությունները, սակայն ինքը՝ Ջիվան Գասպարյանը, չկարողացավ առանձնացնել իր կատարումներից ամենասիրելին.
«Բոլոր ստեղծագործություններս էլ իմ ամնասիրելին են, որովհետեւ ես միայն իմ սիրած երաժշտությունն եմ նվագում, այլ բան չեմ նվագում»,-նշեց նա՝ խոստանալով անմոռանալի եւ գեղեցիկ հուշեր արթնացնող երեկո:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 13 նոյեմբերի
Բացարձակ շքեղության անատոմիան. ի՞նչ են պատվիրում աշխարհի միլիարդատերերն ու աստղերը, երբ սովորական բրենդներն այլևս չեն զարմացնում22:21, 13 նոյեմբերի
Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը21:30, 13 նոյեմբերի
165 հազար դոլարանոց գանգաձև ժամացույց՝ պտտվող ծաղիկներով. Տակասի Մուրակամին մուտք է գործել բարձր ժամագործական նորաձևության աշխարհ