Նոյեմբերի 18-ին Մոսկվայում առաջին անգամ կանցկացվի Our Generation երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի 14-ամյա Սաթի Սարգսյանը (Սաթթի): Այս մասին NEWS.am STYLE-ն արդեն հայտնել էր իր ընթերցողին։
Երգչուհին Հայաստանը կներկայացնի «Սեր Հայաստանին» երգով, որի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը Սաթթին հեղինակել է պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Հարությունյանն է։
«Մրցույթը մանկական է, մասնակցում են 9-15 տարեկան կատարողները, ընդհանուր առմամբ՝ 16 մասնակից: Ինչ վերաբերում է Սաթթիին՝ նրան տեսել էի «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլի ժամանակ, եւ երբ եղավ մասնակցելու առաջարկը, որոշեցի նրան դիմել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել է Դավիթ Բադալյանը։
«16 երկրների ազգային ժյուրիները գնահատելու են մասնակիցներին, լինելու է նաեւ օնլայն քվեարկություն, եւ հաղթողը որոշվելու է այդ քվեարկությունների արդյունքում: Հրավիրված են լինելու մի շարք աստղեր, այդ թվում՝ Դիմա Բիլանն ու Զիվերթը, գուցե, լինեն նաեւ միջազգային կատարողներ»,-հավելել է նա:
Մրցույթի պաշտոնական էջում արդեն հնարավոր է քվեարկել Հայաստանի ներկայացուցչի օգտին։ Մինչ քվեարկելը, պետք է գրանցվել կայքում։ Քվեարկելու համար օգտատերը պետք է դիտի բոլոր մասնակիցների տեսահոլովակները, այնուհետեւ ընտրի առնվազն 5 մասնակցի, միայն դրանից հետո քվեն ուղարկված կլինի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին