Գրեթե բոլորն ունեն սեւ կետիկներ: Անկախ նրանից, թե ձեր T-զոնան լցված է դրանցով, թե ընդամենը մի քանիսն են «պտտվում» ձեր քթի շուրջը, դա շատ տարածված խնդիր է: Այս խնդրի երկրորդ մասը դրանք ճզմելու անկառավարելի ցանկությունն է։ Այնուամենայնիվ, դա ձեր մաշկին ոչ մի օգուտ չի բերի, եւ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում սեւ կետերը
«Սեւ կետը բաց կոմեդոն է՝ ծակոտի կամ մազի ֆոլիկուլ, որը լցված է ճարպով, մեռած մաշկով եւ բակտերիաներով»,-բացատրում է մաշկաբան Մելանի Պալմը։
Արժե՞ արդյոք հեռացնել սեւ կետերը
Թեեւ սեւ կետերը ճզմելը կարող է գայթակղիչ լինել, մասնագետները համոզված են, որ չպետք է տրվել դրան: «Սա կարող է իրականում վատթարացնել վիճակը, էլ չենք խոսում ցավի, սպիների եւ հետագա գրգռման մասին»,-ասում է մաշկաբան Դասթին Պորտելան՝ նշելով, որ ավելի լավ է այս գործընթացը թողնել մասնագետներին:
Ինչպե՞ս կանխարգելել դրանց հայտնվելը
Սեւ կետերը առաջանում են խցանված ծակոտիների պատճառով: Ամենապարզ, ամենահեշտ եւ ամենակարեւոր բանը, որ կարող եք անել, ձեր մաշկը մաքուր պահելն է: «Լվացեք ձեր դեմքը օրական երկու անգամ եւ ավելորդ քրտնարտադրությունից հետո»,-խորհուրդ է տալիս Պորտելան,-«Սա կկանխի ճարպի և մեռած բջիջների կուտակումը մազերի ֆոլիկուլների ներսում»:
Լվացման համար ավելի լավ է օգտագործել շերտազատող բաղադրիչ պարունակող միջոց, օրինակ՝սալիցիլաթթու (CeraVe SA, 7000-ից 10000 դրամ):
Կարող եք նաեւ օգտագործել սեւ կետերը հեռացնող կպչուն կտորներ, եթե դա անում եք միայն ամիսը մեկ կամ երկու անգամ, քանի որ բացի սեւ կետերը հեռացնելուց, դրանք նաեւ հեռացնում են մաշկի որոշ բջիջներ, ուստի դրանց չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել գրգռվածություն:
Թեեւ կպչուն կտորները արագ լուծում են սեւ կետերի դեմ, եթե դուք չհետեւոք վերը նշված կանխարգելման միջոցներին՝ ձեր սեւ կետերը, ի վերջո, կվերադառնան դրանք հեռացնելուց հետո:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)