Համացանցի դարաշրջանը ստեղծեց սոցիալական կայքերը, իսկ սոցիալական կայքերը` վիրտուալ սեր: Տարբեր պատճառներ մեր կանանց ստիպում են իրենց արքայազնին արտերկրում փնտրել: Այո՛, կան երջանիկ ավարտ ունեցող պատմություններ, որտեղ կինը գտնում է իր ընտանեկան երջանկությունը: Ամեն դեպքում, շատ կանայք արտասահմանում երջանկություն փնտրելու ճանապարհին հայտնվում են տհաճ իրավիճակներում, նույնիսկ լուրջ փորձության են ենթարկվում:
1. Համացանցում շփվելով՝ մարդուն անհնար է ճանաչել: Լեզվական տարբերությունը նույնպես արգելք է շփման համար: Նախքան այդ քայլին գնալը՝ ձեզ հարց տվեք. ինչո՞ւ տղամարդն իր համար կին չի ընտրում իր հայրենիքում: Հաճախ մեր հայրենակցուհիները, պատկերացում անգամ չունենալով, իրենց ճակատագիրը կապում են գործազուրկ, սոցիալական նպաստով ապրող արտասահմանցիների, թմրամոլների, ալկոհոլով տարվածների, սադիստների, հոգեկան հիվանդների հետ: Հարսանիքից հետո, երբ ծանոթության խաղն ավարտվում է, պարզվում է ճշմարտությունը: Տղամարդը սկսում է խմել, երբեմն նույնիսկ ծեծում է կնոջը:

2. Եթե ձեր ընտրությունը կանգ է առել մահմեդական երկրում ապրող տղամարդու վրա, պետք է լավ մտածեք, արդյո՞ք պատրաստ եք սահմանափակումների, որոնք սահմանվում են մահմեդական կանանց համար: Եվ ընդհանրապես, այլ հավատք ունենալով՝ ապրել մահմեդական օրենքներով, եթե, իհարկե, չեք որոշել երկրի հետ մեկտեղ փոխել նաեւ հավատքը: Դուք պատրա՞ստ եք լիովին հնազանդվել ձեր ամուսնուն, մշտապես տանը նստել, հագնել միայն սեւ եւ մոխրագույն հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է ձեզ: Ունենալով տարբեր աշխարհայացք՝ ապագայում կարող եք լուրջ խնդիրների բախվել:

3. Հանդիպում են նաեւ այնպիսիք, ովքեր կնոջ հոգատարություն եւ սեր փնտրող միայնակ տղամարդու դեր են խաղում, իսկ իրականում խաբեբաներ են լինում, որոնք ձեզանից ֆինանսական աջակցություն են ակնկալում: Օրինակ` ձեր բնակարանը, ավտոմեքենան, ոսկին եւ փողը: Ձեր ընտրյալը կարող է գործարարի դեր խաղալ, ում մոտ հանկարծակի բիզնես-խնդիրներ են առաջացել եւ արդյունքում նա պարտքեր է կուտակել: Իսկ դուք, որպես հավատարիմ կին, փորձում ենք նրան օգնել եւ տալիս եք ձեր ամբողջ ունեցվածքը: Դրանից հետո նա ձեզանից բաժանվում է եւ անհետանում: Նա կարող է նաեւ բանկից վարկ վերցնել, իսկ հետո իրեն սնանկ ճանաչել: Կան երկրներ, որտեղ կինը պարտավոր է մարել ամուսնու պարտքերը:

4. Կամ բավական ծանոթ մեկ այլ իրավիճակ, երբ աղջկան տանում են արտասահման, վերցնում փաստաթղթերն ու վաճառում հասարակաց տներին: Դուք կարող եք եւ չգուշակել, որ ձեր նորաթուխ փեսացուն զբաղվում է մարդկային առեւտրով: Կամ, որ ամենավատն է, ընդհատակյա բիզնես ունի եւ զբաղվում է մարդու օրգանների վաճառքով:
Ամեն դեպքում՝ պետք է ապահովագրվել եւ ամեն ինչ ստուգել: Եթե դուք հանդիպել եք ձեր երկրորդ կեսին, մի շտապեք պաշտոնականացնել ձեր հարաբերությունները, ավելի լավ է ամեն ինչ ստուգել:
Փեսացուին ձեր տուն հրավիրեք, ցանկալի է՝ ոչ մենակ: Հարցրեք նրա ընտանիքի, հարազատների մասին, նրա կյանքն ուսումնասիրեք նույնիսկ փոքրիկ մանրուքներով: Նրա մոտ հյուր գնալիս ելքի արտոնագիրը ձեւակերպեք ոչ թե զբոսաշրջային, այլ «հարսնացուի»: Այդ դեպքում, եթե ձեր տղամարդը տարբեր կանանց է հրավիրել, դուք մերժում կստանաք եւ կխուսափեք ապագայի խնդիրներից:
Իհարկե, չի կարելի սեփական ընտանեկան երջանկության որոնումներում կորցնել հույսը: Ամեն դեպքում՝ լավ մարդիկ ավելի շատ են, քան խաբեբաները:
Նյութը` man-woman.com.ua կայքի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով19:26, 11 սեպտեմբերի
Ռալֆ Լորենը կենտրոնանում է սեքսուալության և շքեղության վրա. ինչպիսի՞ն կլինի կանանց զգեստապահարանը 2027 թվականի գարնանը16:30, 11 սեպտեմբերի
Jacob & Co.-ն ներկայացրել է 693,000 դոլարանոց ադամանդե ժամացույց. Արլեքինոյից ոգեշնչված զարդերի գլուխգործոց15:55, 11 սեպտեմբերի
«Ես 60 տարեկան եմ, բայց իմ կենսաբանական տարիքը 40 է». կինը պատմել է, թե ինչպես է 53 տարեկանում երկվորյակներ ունեցել15:39, 11 սեպտեմբերի
Սունդուկյանի թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը․ նոր բեմադրություններ, կրթական ծրագրեր ու նոր համագործակցություններ