Մինչ Էմիլիա Քլարկը իրեն կփորձեր HBO-ի «Գահերի խաղը» հայտնի սերիալում Դեյներիս Թարգարիենի դերում, ֆիլմի նախնական տարբերակում այդ դերն առաջարկվել էր մեկ այլ դերասանուհու՝ Թամզին Մերչանտին, գրում է Entertainment.com-ը։
Սերիալի նախնական տարբերակը, որտեղ գլխավոր հերոսուհուն մարնմավորում էր Մերչանտը, նկարահանվել է 2009 թվականին։ Սակայն այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել․ մի քանի դերակատարներ եւ անձնակազմի անդամներ փոխարինվել են, նրանց թվում էր նաեւ Դեյներիսին մարմնավորող դերասանուհին։
Այդ ժամանակ բրիտանացի դերասանուհին հանդես էր գալիս մեկ այլ՝ «Թյուդորները» հիթային դրամայում:
Մերչանտը երբեք հրապարակայնորեն չի խոսել «Գահերի խաղում» հանդես գալու մասին, սակայն օրերս անկեղծացել է Entertainment-ի հետ զրույցում:
«Այդ պիլոտային տարբերակը, իսկապես, հիանալի դաս էր»,- ասել է դերասանուհին,-«Սա հաստատեց այն, որ ես ճիշտ եմ վարվում, երբ լսում եմ իմ բնազդներին ու հետեւում դրանց: Ես հայտնվեցի նկարահանման հրապարակում ձիու վրա՝ մերկ եւ վախեցած: Ձին, ակնհայտորեն, շատ ավելի ոգեւորված էր Մարոկկոյում նկարահանվող այդ տեսարանից, քան ես»:
Դերասանուհին նկատի ունի Դեյներիսի հարսանեկան գիշերվա տեսարանը: Մերչանտի տարբերակը նկարահանվել է ավելի գայթակղիչ եւ համարձակ ձեւով, քան վերջնական տարբերակը, որտեղ գլխավոր դերը կատարում է Քլարկը:
Մերչանտը շարունակել է. «Դա դաս էր, որ եթե պատմությունն այնպիսին չէ, որն ինձ ոգեւորում է, որ այն ինքս էլ պատմեմ, ապա ես չպետք է փորձեմ ոգեւորվել միայն այն պատճառով, որ այլ մարդիկ են ինձ հակառակը համոզում։ Ես դերասանական ոչ մի փորձ չեմ ունեցել, ես ունեի միայն իմ բնազդները: Եվ այն, ինչ ինձ հուզում է, ազդեցիկ պատմություն եւ ազդեցիկ կերպար է դառնում ինձ համար: Իսկ «Գահերի խաղը» ինձ համար երբեք այդպիսին չի եղել: Էմիլիա Քլարկն է այդ դերը խորհրդանշական դարձրել, քանի որ նա, ակնհայտորեն, ոգեւորված էր այդ պատմությամբ, որը հրաշալի է կատարել: Բայց այդ դերն իմ սրտով չէր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)