Google-ը նշել է այն աստղերին, որոնց անուններն ամենից շատ են որոնել համացանցում 2023 թվականի ընթացքում։ 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ որոնման ամենաբարձր աճը գրանցել է ամերիկացի ֆուտբոլիստ Դամար Համլինը։

Անկասկած, որոշ օգտատերեր ստիպված կլինեն նորից Google-ում փնտրել նրա անունը: Համլինը Buffalo Bills-ի պաշտպանն է, որը մամուլում քննարկվեց մոտ մեկ տարի առաջ, երբ սրտի կանգ ունեցավ եւ ուշաթափվեց հենց խաղադաշտում՝ ֆուտբոլային խաղի ժամանակ:

«Մարդիկ» անվանակարգում երկրորդ տեղը բաժին է ընկնում դերասան Ջերեմի Ռեններին, ով Համլինի դեպքից մեկ օր առաջ հարվածել էր ձյուն մաքրող մեքենային։
3-րդ տեղում Թրեւիս Քելսին է՝ «Կանզաս Սիթի Չիֆսի» խաղացողը, ում հարաբերությունները Թեյլոր Սվիֆթի հետ անդադար մամուլի քննարկման կիզակետում էին:

Զարմանալի է, որ Սվիֆթը, նույնիսկ, չի հայտնվել լավագույն երաժիշտների տասնյակում, հավանաբար այն պատճառով, որ մարդկանց Google պետք չէ հասկանալու համար, թե ով է նա:
Երգիչ Ջեյսոն Ալդինը երկար ժամանակ եղել է քանթրի երաժշտության ֆավորիտը, բայց շատ ավելի լայն լսարանին նա հայտնի դարձավ, երբ նրա՝ Try That in a Small Town հակասական սինգլն անցած տարվա մայիսին հայտնեց մամուլի ուշադրության կենտրոնում եւ քննադատվեց շատերի կողմից՝ որպես ռասիստական երգ: Նա գլխավորել է Google «Երաժիշտ» անվանակարգը։
Ռեները գլխավորել է «Դերասաններ» անվանակարգը, նրան հաջորդում են Ջեյմի Ֆոքսը (ով անցած ապրիլին հոսպիտալացվել էր առեղծվածային հիվանդությամբ) եւ Դեննի Մասթերսոնը՝ «70-ականների շոուի» նախկին դերասանը, որը սեպտեմբերին դատապարտվել է ավելի քան 30 տարվա ազատազրկման՝ բռնաբարության երկու մեղադրանքով:
«Ֆիլմեր» անվանակարգում «Բարբին» հաղթել է «Օպենհայմերին» եւ գրավել առաջին տեղը, իսկ «Մեզանից վերջինը» հեռուստասերիալը առաջին տեղն է զբաղեցրել «Հեռուստաշոու» անվանակարգում։

Մահացած աստղերի մեջ Մեթյու Փերիի անունն ամենաշատն է որոնվել։ Դերասանը կյանքից հեռացել է հոկտեմբերին՝ 54 տարեկանում: Ցուցակի երկրորդ տեղում Թինա Թըրներն է, իսկ երրորդը՝ Ջերի Սփրինգերը։
«Ժառանգություն» սերիալը եւս եղել է ամենաորոնվածների շարքում, իսկ Google-ի «Hum to Search» ֆունկցիան ամենաշատն օգտագործվել է The White Stripes-ի 2003 թվականի «Seven Nation Army» երգի համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի