Օրերս Ջեյն Բիրկինը կդառնար 77 տարեկան, եւ դեռ չափազանցություն չի լինի նրան անվանել մոլորակի ամենազիլ կանանցից մեկը: Խորհրդանշական մազափունջը, եղնիկի աչքերը, մազերը եւ ոճի այդ անդրոգին եւ անվրեպ մոտեցումը. շատերի համար Բիրկինը դեռեւս ոգեշնչման աղբյուր է:
Լինելով անչափահաս՝ Բիրկինը մեծացել է անինքնավստահության զգացումով եւ ոգեշնչվել մեկ այլ կնոջով՝ Ջին Շրիմփթոնեվ: Նրա խոսքով, միայն 1968 թվականին Սերժ Գենսբուրգին հանդիպելուց հետո էր հասկացել, որ «ինքն ունի իր սեփական հմայքը»։ Չնայած ծնվել է Մեծ Բրիտանիայում, Բիրկինը դարձել էր ֆրանսիացի աղջկա ոճի եւ գեղեցկության գագաթնակետը շատ կանանց համար, ովքեր ձգտում էին ընդօրինակել նրա մինիմալիստական մոտեցումը:
Մաշկի խնամք
Սկինիմալիզմը, գուցե, այս պահին գեղեցկության ամենատարածված միտումներից մեկն է, բայց Բիրկինը տասնամյակներ շարունակ հետեւում էր դրան:
Մաշկի խնամքի հարցում նախընտրելով մինիմալիստական մոտեցումը՝ նա երկու կուլտային սիրելի, բազմաֆունկցիոնալ արտադրանքի երկրպագու էր. Eight Hour Cream՝ Elizabeth Arden-ից եւ Lait-Crème Concentré՝ Embryolisse-ից: Վերջինը օգտագործում էր քսան տարեկանից՝ թե դեմքի, թե մարմնի համար։
Կրիոթերապիա
Ուռածությունից ազատվելու եւ ընդհանրապես մաշկը «արթնացնելու» համար Բիրկինն ամեն օր դեմքը լվանում էր սառը ջրով։ Թեեւ նա նախկինում ասում էր, որ «առավոտյան ուռած աչքերը բավականին գեղեցիկ են նայվում», այնուամենայնիվ, նա օգտագործել է սառեցնող դիմակներ աչքերի տակ, որոնք արթնացնում եւ աշխուժացնում են:
Մինիմալիստական դիմահարդարում
Նրա կարգախոսն րէ «ավելի լավ Է՝ քիչ», ուստի Բիրկինը միշտ չէ, որ դիմահարդարվում էր: Նրա սիրելի ապրանքներից մեկը Soar երանգի MAC Matte Lipstick-ն էր, որը նա օգտագործում էր որպես սնգույր: Նա նաեւ սիրում էր Givenchy-ի Mattisime հիմքը, որն օգնում է հարթեցնել մաշկի երանգը: Եթե թերթեք նրա հին լուսանկարները, ապա կարող եք տեսնել նրան երկար թարթիչներով, սակայն նա հետագայում սկսել էր «ատել թարթչաներկը»,-«Ես ավելի ու ավելի քիչ եմ շպարվում»,-ասում էր նա,-«Երբ մեծանում ես, հավանաբար սխալ է չափից շատ շպարվելը»:
Յոգա՝ դեմքի համար
Բիրկինը խուսափում էր ներարկումներից եւ դեմքի ավելի ինվազիվ պրոցեդուրաներից՝ նախընտրությունը տալով ձգումներին: Դեմքի յոգան ներառում է մի շարք շարժումներ եւ վարժություններ, որոնք մանիպուլյացիայի են ենթարկում մկանները՝ օգնելով բարձրացնել, դետոքսիկացնել եւ թեթեւացնել լարվածությունը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար