«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյն Բիրկինի խորհրդանշական մինիմալիզմը

13:30, 16 դեկտեմբերի

Օրերս Ջեյն Բիրկինը կդառնար 77 տարեկան, եւ դեռ չափազանցություն չի լինի նրան անվանել մոլորակի ամենազիլ կանանցից մեկը: Խորհրդանշական մազափունջը, եղնիկի աչքերը, մազերը եւ ոճի այդ անդրոգին եւ անվրեպ մոտեցումը. շատերի համար Բիրկինը դեռեւս ոգեշնչման աղբյուր է:

Լինելով անչափահաս՝ Բիրկինը մեծացել է անինքնավստահության զգացումով եւ ոգեշնչվել մեկ այլ կնոջով՝ Ջին Շրիմփթոնեվ: Նրա խոսքով, միայն 1968 թվականին Սերժ Գենսբուրգին հանդիպելուց հետո էր հասկացել, որ «ինքն ունի իր սեփական հմայքը»։ Չնայած ծնվել է Մեծ Բրիտանիայում, Բիրկինը դարձել էր ֆրանսիացի աղջկա ոճի եւ գեղեցկության գագաթնակետը շատ կանանց համար, ովքեր ձգտում էին ընդօրինակել նրա մինիմալիստական ​​մոտեցումը:

IMG_1291.jpeg (42 KB)

Մաշկի խնամք

Սկինիմալիզմը, գուցե, այս պահին գեղեցկության ամենատարածված միտումներից մեկն է, բայց Բիրկինը տասնամյակներ շարունակ հետեւում էր դրան:

Մաշկի խնամքի հարցում նախընտրելով մինիմալիստական ​​մոտեցումը՝ նա երկու կուլտային սիրելի, բազմաֆունկցիոնալ արտադրանքի երկրպագու էր. Eight Hour Cream՝ Elizabeth Arden-ից եւ Lait-Crème Concentré՝ Embryolisse-ից: Վերջինը օգտագործում էր քսան տարեկանից՝ թե դեմքի, թե մարմնի համար։

IMG_1292.jpeg (28 KB)

Կրիոթերապիա

Ուռածությունից ազատվելու եւ ընդհանրապես մաշկը «արթնացնելու» համար Բիրկինն ամեն օր դեմքը լվանում էր սառը ջրով։ Թեեւ նա նախկինում ասում էր, որ «առավոտյան ուռած աչքերը բավականին գեղեցիկ են նայվում», այնուամենայնիվ, նա օգտագործել է սառեցնող դիմակներ աչքերի տակ, որոնք արթնացնում եւ աշխուժացնում են:

IMG_1294.jpeg (107 KB)

Մինիմալիստական դիմահարդարում

Նրա կարգախոսն րէ «ավելի լավ Է՝ քիչ», ուստի Բիրկինը միշտ չէ, որ դիմահարդարվում էր: Նրա սիրելի ապրանքներից մեկը Soar երանգի MAC Matte Lipstick-ն էր, որը նա օգտագործում էր որպես սնգույր: Նա նաեւ սիրում էր Givenchy-ի Mattisime հիմքը, որն օգնում է հարթեցնել մաշկի երանգը: Եթե ​​թերթեք նրա հին լուսանկարները, ապա կարող եք տեսնել նրան երկար թարթիչներով, սակայն նա հետագայում սկսել էր «ատել թարթչաներկը»,-«Ես ավելի ու ավելի քիչ եմ շպարվում»,-ասում էր նա,-«Երբ մեծանում ես, հավանաբար սխալ է չափից շատ շպարվելը»:

Յոգա՝ դեմքի համար

Բիրկինը խուսափում էր ներարկումներից եւ դեմքի ավելի ինվազիվ պրոցեդուրաներից՝ նախընտրությունը տալով ձգումներին: Դեմքի յոգան ներառում է մի շարք շարժումներ եւ վարժություններ, որոնք մանիպուլյացիայի են ենթարկում մկանները՝ օգնելով բարձրացնել, դետոքսիկացնել եւ թեթեւացնել լարվածությունը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել