«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Խորհուրդ է տալիս փորձագետը։ Վիզաժիստ Արփինե Գալստյանը՝ դիմահարդարման վերջին միտումների մասին

19:22, 24 դեկտեմբերի

Մեր այսօրվա հերոսուհին Հայաստանում  մեծ սեր և հարգանք է վայելում  բլոգերների, հասարակական կարծիք ձևավորող մարդկանց և կրեատիվ արդյունաբերության  ազդեցիկ ներկայացուցիչների շրջանում: Պատճառը գեղեցկության ոլորտում գրեթե մեկ տասնամյակ  նրա ակտիվ աշխատանքն է։ NEWS.am STYLE-ին տված հարցազրույցում Գալստյանն իր մասնագիտական պատկերացումներն է ներկայացրել,  մասնագիտական խորհուրդներ տվել, ինչպես նաև պատրաստել  քայլ առ քայլ հրահանգներ՝ տանը տոնական դիմահարդարում անելու համար։

Մասնագիտական ճանապարհը

Դիմահարդարմամբ զբաղվում եմ արդեն 8 տարի։ Հնարավորություն եմ ունեցել աշխատելու հետաքրքիր մարդկանց հետ՝ սկսած մեր հայրենակիցներից մինչև արտասահմանցի մասնագետները։ Ամենահիշարժան դրվագը ռուսական ELLE ամսագրի նորաձևության նախկին տնօրեն Լիլյա Սիմոնյանի հետ աշխատանքն էր։ Նա ինձ մեծապես տպավորեց աշխատանքի հանդեպ իր ստեղծագործական մոտեցմամբ և ոգեշնչեց ինձ՝ վստահություն հաղորդելով ինձ: Վերջերս վերապատրաստման դասընթացի շրջանակներում զրուցեցի Ռուսաստանից ժամանած արտ-վիզաժիստ Գլաշա Գուրյանովայի հետ: Նա կերպարներ է ստեղծել Ռենատա Լիտվինովայի, Little Big-ի և Նաստյա Իվլեևայի համար։ Նրա հետ զրույցը մեծապես ոգեշնչեց ինձ և վստահություն հաղորդեց...

арпи2.JPG (85 KB)

Ես շատ հարցեր եմ տալիս դիմահարդարման հետ կապված նրանց նախասիրությունների և փորձի մասին: Հաճախորդը կարող է ցույց տալ մուգ ծխագույն կերպարով լուսանկար՝ գիտակցելով, որ երբեք նույնիսկ մուգ մատիտ չի օգտագործել: Շատ հավանական է, որ այդպիսի կերպարը վերջում դուր չգա։

Սիրված թրենդեր և տոնական դիմահարդարում

Վառ այտաներկ + փայլուն մաշկ իմ ամենասիրելի համադրությունն է։ Հաջողվում է ստեղծել խոնավ, թարմ և առողջ կերպար։
Ես միշտ հետևում եմ տարբեր տեխնիկա ունեցող հաջողակ դիմահարդարներին, գեղեցկության և նորաձևության առաջատար ամսագրերին և դիզայներներին: Instagram-ն ունի շատ օգտակար գործառույթ․ այն միշտ առաջարկում է էջեր, որոնք նման են ձեր բաժանորդագրվածներին, այնպես որ դուք, ինքնաբերաբար, միշտ նորությունների կենտրոնում եք։ Նաև թրենդերի։

арпи1.jpg (83 KB)

Տոների նախաշեմին միշտ տեղին են  գրաֆիկական սլաքներն ու կարմիր շրթներկը։ Փայլերը և փայլուն քարերը, խոնավ մաշկը, գունավոր ստվերաներկը և թարթիչաներկը նույնպես: Նշված յուրաքանչյուր ամանորյա թրենդ  ճիշտ համադրելով մյուսի հետ՝ կարող եք բավականին հետաքրքիր կերպարներ ստանալ։ Մինիմալից մինչև էքստրավագանտ:
Դեղձի գույնն արդեն հայտարարվել է որպես 2024 թվականի գույն։ Հավանաբար այս երանգի օգտագործումն ավելի ակտուալ կդառնա։ Բայց դա չի նշանակում, որ այլ գույներ ավելի քիչ կօգտագործվեն։

Անպայման կլինեն Նոր տարվա կայծկլտումը հիշեցնող փայլեր ու փայլուն քարեր: Իմ սիրելի գրաֆիկական լայն սլաքները: Դա առաջին բանն էր, որ մտքովս անցավ, բայց շատ կարևոր է, թե ով է դիմահարդարելու։ Կերպարը տարբերվելու է կախված հաճախորդի բնավորությունից և տեսակից: Արդյունքը պետք է գոհացնի հաճախորդին:

Լայֆհաքեր

Ցանկացած տեսակի դիմահարդարման ամենակարևոր պահը խոնավացումն է, որի շնորհիվ տոնային քսուքն ավելի հավասարաչափ կլինի։ Անպայման հատուկ ուշադրություն դարձրեք աչքերի տակի մուգ շրջանակների շտկմանը։ Սրանից է կախված ձեր դեմքի և հայացքի թարմությունը։
Դեմքի երանգը հարթեցնելով՝ նպատակահարմար է ստվերաներկի միջոցով վերականգնել դեմքի «ծավալը»։  Այստեղ պետք կգան բրոնզատորան  և այտաներկերը: Կարող եք նաև այտոսկրերին հայլայթեր ավելացնել, դիմափոշի քսել  T-գոտու վրա, և գեղեցիկ մաշկը պատրաստ է։

Նրբագեղ ընդգծված հոնքերը նույնպես թարմություն են հաղորդում հայացքին։ Երբեմն բավարար է, պարզապես,  դրանք սանրել հոնքերի գելով։ Հետո ընտրությունը ձերն  է․ ուզում եք՝ ընդգծեք շուրթերը ու աչքերը,  կամ՞ երկուսը միասին։ Կարելի է ավելացնել թարթիչաներկ, կարմիր շրթներկ, և տեսքն արդեն ամբողջական է։ Ամրացնող սփրեյի օգտագործումը կօգնի ձեր դիմահարդարման կայունությանը, և այն ավելի հավասարաչափ կդարձնի:
Արտադրանքի ընտրությունը անհատական է, ուստի կփորձեմ ընդհանուր խորհուրդներ տալ։ Ձեր մաշկին համապատասխան տոնային քսուք և քողարկիչ ընտրելու համար ցանկալի է դրանք  ձեր դեմքի մաշկին  փորձել խանութում: Օրվա ընթացքում հետևեք  ապրանքի տեքստուրայի և գույնի փոփոխություններին: Կախված արդյունքից՝ պատկերացում կկազմեք դրա առանձնահատկությունների մասին:

арпи3.JPG (90 KB)

Կարմիր շրթներկ քսելուց հետո կարելի է մի փոքր դուրս գալ եզրագծի սահմաններից, որպեսզի տեսողականորեն պահպանվի  շուրթերի չափսը, քանի որ այս գույնը տեսողականորեն նվազեցնում է այն։ Այտաներկն ր թարմությունը կորցնում է մի քանի ժամվա ընթացքում, այնպես որ կարող եք սովորականից մի փոքր ավելի քսել: Որպես ստվերաներկ կարող եք հայլայթեր օգտագործել՝ ձեր աչքերին մի փոքր փայլ հաղորդելու համար:
Կարծում եմ, որ պետք չէ կախված լինել կոնկրետ ապրանքներից։ Ժամանակին համընթաց քայլելու  համար միշտ խորհուրդ է տրվում փորձել նոր ապրանքներ և ապրանքանիշեր: Ներկայումս ֆավորիտներ են համարվում Isamaya Industrial Color Pigments ստվերաներկերի գունապնակները, Fenty Beauty Diamond Bomb-ի հայլայթերները և Charlotte Tilbury Beautiful Skin տոնային քսուքը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել