Բազմաթիվ տոնավաճառներ, տոնական զարդարված ցուցափեղկեր եւ բազմաթիվ ամանորյա լույսեր՝ մայրաքաղաքը պատրաստ է դիմավորել Ամանորը։

Հատուկ տոնի պատվին ֆոտոռեպորտաժ ենք պատրաստել այն մասին, թե ինչպիսի տեսք ունի Սուրբ Ծննդյան Երեւանը, ինչպես նաեւ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Գյումրին։

Երիտասարդ Արմինեն ճարտարապետական ֆակուլտետի ուսանող է, սովորում է Գյումրիում։ Նա խոստովանում է, որ ամանորյա տրամադրություն, որպես այդպիսին, չկա, բայց ուրախ է, որ կկարողանա հանգստանալ ուսումից։


Աստղիկ տատիկն ընտանիքի հետ Ստեփանակերտից տեղափոխվել է Գյումրի։ «Տոնական տրամադրություն ընդհանրապես չկա։ Մենք կորցրել ենք մեր տունն ու մեր հողը, չգիտենք ինչպես եւ ինչ կլինի»:


Անին երկու երեխաների մայր է եւ տնային տնտեսուհի։ Տոնի նախօրեին նա անընդհատ վազում է խանութներով եւ փորձում ժամանակ ունենալ Ամանորի սեղանի բոլոր ուտեստները պատրաստելու եւ սիրելիների համար նվերներ փաթեթավորելու համար։ Անին խոստովանում է. «Անկեղծ ասած, ես ընդհանրապես տրամադրություն չունեմ, բայց պատերազմի մեջ երեխաները մեղավոր չեն, նրանք պետք է հավատան հրաշքներին, ուստի ես պատրաստվում եմ տոնին, հանուն նրանց»:



Մարինեն նույնպես Արցախից բռնի տեղահանված է․ նա հույս ունի, որ «մի օր ընտանիքով կուրախանանք եւ կնշենք բոլոր տոները, բայց առայժմ ուժ ու հնարավորություն չունենք դա անելու»։
Վլադիմիրը, Գեորգին եւ Արթուրը Երեւանի Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողներ են։ Տղաները իրականում չեն պատրաստվում Ամանորին, եւ նրանք գրեթե միաձայն ասում են, որ սովորաբար ամանորյա ամբողջ եռուզեռն ընկնում է իրենց մայրերի եւ տատիկների ուսերին:



Սիլվան ընտանիքով Երեւան է տեղափոխվել Արցախից։ Նա ունի իր փոքր բիզնեսը՝ պատվերով տնական թխվածքներ է պատրաստում։ Երբ նա խոսում է տան մասին, նրա աչքերը սկսում են փայլել արցունքներից։ «Ուզում ես տանը լինել բոլոր տոներին եւ բոլոր սովորական օրերին: Այլ բանի մասին դժվար է մտածել»:



Այս տարին, ինչպես շատ նախորդներ, դժվար է դարձել շատերի եւ հատկապես արցախահայության համար։ Չնայած կորստի ցավին, մարդիկ փորձում են չկորցնել հավատը եւ իրենց հույսը դնել իրենց սրտում մխացող հույսի վրա: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հիշի դա, քանի որ ամենամութ գիշերը լուսաբացից առաջ է։
NEWS.am STYLE-ի խմբագրությունը ձեզ ուրախ Նոր տարի է մաղթում։

Ռեգինա Մելիքյան
Լուսանկարը՝ Միխայիլ Բուրցեւ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 3 սեպտեմբերի
Միլիոնատերերը՝ կրկին դպրոցական նստարանին. Ինչու են հարուստները սովորում հասկանալ իրենց հավաքածուի նկարները21:18, 3 սեպտեմբերի
Ես մեղավոր չեմ, պատճառը օվուլյացիան է. գիտնականները գտել են Chanel և Louis Vuitton գնելու կենսաբանական արդարացումը20:22, 3 սեպտեմբերի
«Լռիր և վերցրու իմ փողերը». Dyson-ի 499 դոլար արժողությամբ ատամի խոզանակը անսպասելիորեն վիրուսային հիթ է դարձել19:36, 3 սեպտեմբերի
Միլիարդատերը լքեց նրան հանուն նոր կնոջ, հիմա նախկին ընկերուհին նրանից պահանջում է 400 միլիոն դոլար «խախտված խոստումների» համար17:05, 3 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը16:24, 3 սեպտեմբերի
Louis Vuitton-ը վերակենդանացնում է լեգենդար Classic Run–ը. մեծ ճանապարհորդություն վինտաժային մեքենաներով Իտալիայով մեկ16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո