ԱՄՆ-ում բնակվող ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը սեպտեմբերին հյուրախաղերով հանդես կգա հայրենիքում։ Նա Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 16-ին և 17-ին կխաղա «Գերին և Գրեյսը» տրագիկոմեդիան՝ դերասանուհի Նարինե Չիլինգարյանի հետ։ Ներկայացումը բեմադրել է դերասանի որդին՝ ռեժիսոր Գոռ Բաբախանյանը: Այն առաջին անգամ խաղացվել է Լոս Անջելոսի «El Portal» թատրոնում:
«Գերին և Գրեյսը» ներկայացումը պատմում է ծերանոցում հայտնված տարեց մարդկանց ճակատագրերի, հույսի և ջերմության մասին: Գերին, ում մարմնավորում է Հովհաննես Բաբախանյանը հայ տարեց տղամարդ է (հայկական իրականության և արմատների կրողը), ով նույնպես հայտնվել է նույն միջավայրում: Նարինե Չիլինգարյանը մարմնավորում է հերոսուհուն՝ Գրեյսին՝ 80 տարեկան ամերիկուհու, ով ապրում է անցյալի հիշողություններով և ակնկալությամբ, որ մի օր իր փեսացուն պատերազմից վերադառնալու է…
Հակառակ իրենց տարիքին, առողջական խնդիրներին ու կյանքի դժվարություններին՝ հերոսները լեցուն են ապրելու ցանկությամբ, լավատեսությամբ ու հումորով: Նրանց միջև ձևավորվող ջերմ հարաբերությունները օգնում են հաղթահարել մենությունն ու լքվածության զգացումը:
Մենք՝ հասարակությունը պետք է կարողանա առավել զգույշ ու ջերմ վերաբերմունք ցույց տալ մեր ավագներին, հիշենք, որ մի օր գուցե մենք էլ հասնենք այդ տարիքին: Կարողանանք հիմա գնահատել նրանց, այն ժամանակ, երբ նրանք մեր կողքին են… Սա է ներկայացման հիմնական ասելիքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը