Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել. 34-ամյա երգչուհին այժմ գերազանցել է Էլվիս Փրեսլիին՝ զբաղեցնելով Billboard 200-ի առաջին հորիզոնականը՝ որպես արտիստ, որն ամենաշատ շաբաթների ընթացքում գլխավորել է հիթ շքերթի աղյուսակը:
Սվիֆթը 68 շաբաթ զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Փրեսլիից, ով 1956-2002 թվականներին իր 10 ալբոմներով 67 շաբաթ եղել էր Billboard 200-ի 1-ին հորիզոնականում։
Երգչուհին առաջին անգամ հայտնվեց Billboard-ի շքերթի առաջին հորիզոնականում իր Fearless ալբոմի թողարկումից հետո, որը 2008-ից 2009 թվականներին 11 շաբաթ մնաց առաջին տեղում։ Այնուհետեւ նա թողարկեց իր Speak Now, Red, 1989, Reputation, Lover, Folklore, Evermore եւ Midnights ալբոմները, որոնք 47 շաբաթ անցկացրին բարձունքում:
Թեեւ Սվիֆթը գերազանցել է ռոք-ն-ռոլի արքային, նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչեւ որ կարողանա առաջ անցնել The Beatles-ից, ովքեր 1964-2001 թվականներին 132 շաբաթ անցկացրել են առաջին հորիզոնականում:
Լուսանկարը՝ Chris Pizzello via AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը