Մարգարիտները շարունակում են գրավել մոդայիկներին, եւ այս միտումը կշարունակվի 2024 թվականին։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում մարգարտյա զարդերի որոնումները 66 տոկոսով ավելացել են»,-ասում է Լիբի Փեյջը, Net-a-porter.com-ի գլխավոր մարքեթինգի տնօրենը, որը ներկայացրել է անսովոր գույներ եւ դիզայն, որոնք ցույց են տալիս մարգարիտները նոր տեսքով, գրում է բրիտանական Vogue-ը։ Ահա եւս մի քանի հիմնական միտումներ, որոնք ակնկալվում է, որ 2024 թվականը կդարձնեն շատ հետաքրքիր տարի ոսկերչության համատեքստում:
Չոկերի վերադարձը

Չոկերները՝ վզնոցները, որոնք կիպ կապվում են պարանոցին, կրկին օրակարգում են: Գրեթե բոլոր զարդերի հավաքածուներում առնվազն մեկ choker կա, բայց Dior-ի եւ Louis Vuitton-ի դեպքում դրանք քիչ չեն:
Կաննի 2023 թ-ի կինոփառատոնին Ումա Թուրմանը հայտնվեց Chopard չոկերով, որը պատրաստված էր ռուբինի մի քանի կտորից, իսկ Մարգո Ռոբբին «Բարբի»-ի պրեմիերային ներկայացել էր մարգարտյա չոկերով:

Սակայն 2024-ին ոչ միայն շքեղ զարդերով պատված չոկերներն են նորաձեւ: Վանեսա Քիրբին, ով մարմնավորել է Ժոզեֆինային Ռիդլի Սքոթի «Նապոլեոն» էպիկական ֆիլմում, եւ Քեյլի Սփենին, ով նկարահանվել է Սոֆյա Կոպոլայի «Պրիսցիլլա» ֆիլմում, նախընտրել են չոկերի ամենապարզ ձեւը՝ ժապավենը, որը պահում է կախազարդը:
Զարդարում ենք ձեռքերը

Ձեռքերի զարդարանքներ հայտնվել են Dior-ի վերջին հավաքածուում․ փարիզյան տունը նաեւ նախագծել է Rose Des Vents մի շարք օրիգինալ կտորներ, այդ թվում՝ մատանիներ՝ զուգակցված ապարանջաններով եւ թելերով, որոնք անցնում են ձեռքի վրայով:
Նադա Ղազալի եւ Շառլոտա Չենեթի ժամանակակից զարդերը միաժամանակ ընդգրկում են բութ մատն ու ձեռքը՝ ընդօրինակելով նրանց ոգեշնչող ժամանակակից քանդակների հոսող գծերն ու աբստրակտ ձեւերը:
Զարդեր հագուստի համար
Посмотреть эту публикацию в Instagram
Վերջին ամիսներին զարդերը խաղում են նորաձեւության հետ։ Cartier-ը ոսկե թիկնոց է ստեղծել Զոի Սալդանայի համար, Tiffany & Co.-ն զարդարել է Բեյոնսեին՝ Diamonds By The Yard զգեստի համադրությամբ։
Pomellato-ն ներկայացրել է մարմնի շղթա, որը կարելի է կրել վերնաշապիկի վրայից՝ աշխատանքի գնալիս, կամ զգեստի վրա՝ երեկույթի ժամանակ։ Messika-ն ներկայացրել է ադամանդաձեւ սեղմիչներ՝ տաբատները կամ վերնաշապիկները զարդարելու համար, իսկ Ouie-ն՝ վերջերս բացված լոնդոնյան ոսկերչական բրենդը, առաջարկում է հուդիներ՝ արծաթե, ոսկե կամ ադամանդե դետալներով, որոնք կարելի է առանձին կրել նաեւ դաստակին՝ որպես ապարանջան:

Բայց հագուստի զարդարման միտումի ամենազարմանալի օրինակը գալիս է Boucheron-ից՝ ճկուն մագնիսական գրպանի տեսքով՝ սեւ եւ սպիտակ ադամանդի եւ օնիքսի գծերով, որը կարող է վառ դարձնել ձմեռային վերարկուն, երեկոյան զգեստը կամ սիրելի ջինսը:
Սննդից ոգեշնչված զարդեր
Loquet-ի կախազարդերի մեջ խնձորներն ու Crudité-ը կենտրոնական տեղ են զբաղեցնում։ Ոսկերիչ Սիլվիյա Ֆուրմանովիչն առաջարկում է սնկի ձեւ ունեցող փայտե ականջօղեր՝ գունավոր թանկարժեք քարերով, իսկ սոխի տեսքով մակարոնի մի կտորը Roxanne First վզնոցի առանցքն է: Հավաքածուն կոչվում է Buon Appetito, որը իտալերենից թարգմանաբար նշանակում է «Բարի ախորժակ»:

«Ես ուզում էի փոխանցել իտալական խոհանոցի սեքսուալությունը եւ այն համատեղել հեռուստատեսության մեջ հայտնի կանացի կերպարների հետ», - ասում է Ջեսիկա Մաքքորմակն իր վերջին նախագծի՝ «Կարամելա»-ի մասին, որը կոչվում է Թոնի Սոպրանոյի կնոջ անունով եւ իրենից ներկայացնում է սպագետտի՝ ադամանդներով եւ ոսկով:

Մինչ Cartier-ը տաք սուրճ է մատուցում իր նորակառույց շենքից դուրս՝ փարիզյան ոսկերչական տան ներսում առաջարկվում են Grain de Café-ի նոր օրինակներ․ այս ոճը սիրված էր Գրեյս Քելլիի կողմից:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի