Կինոարվեստի եւ գիտության ակադեմիան Թենի Մելիդոնյանին նշանակել է «Օսկար»-ի գլխավոր տնօրենի նորաստեղծ պաշտոնում։ Մերի Ջեյն Փարթլոուն նշանակվել է մրցանակների եւ հատուկ միջոցառումների գործադիր փոխնախագահ: Մելիդոնյանը ուղղակիորեն կենթարկվի Ակադեմիայի գլխավոր տնօրեն Բիլ Կրամերին, իսկ Փարթլոուն՝ Մելիդոնյանին:
Իր նոր պաշտոնում Մելիդոնյանը կղեկավարի ռազմավարությունը, տաղանդների հարաբերությունները, հատուկ միջոցառումները եւ արտադրական թիմերին՝ մրցանակաբաշխության բոլոր ծրագրերի եւ միջոցառումների համար: Նա նաեւ սերտորեն կհամագործակցի «Օսկար»-ի պրոդյուսերների, շոուների, Disney-ի, ABC-ի եւ ակադեմիայի ղեկավարների հետ՝ վերահսկելով այն թիմերը, որոնք մշակում եւ հանձնում են «Օսկարը» համաշխարհային լսարանին:
Մելիդոնյանը նաեւ ղեկավարում է գովազդի վաճառքը, մարքեթինգը եւ ռազմավարությունները, որոնք նպաստում են լսարանի աճին:
Մելիդոնյանն Ակադեմիայում իր կարիերան սկսել է 2005 թվականին՝ որպես հրապարակախոս, այնուհետեւ դարձել կապի եւ գովազդի բաժնի ղեկավար՝ տեղափոխվելով ռազմավարության թիմ: Նախկինում նա աշխատել է Վաշինգտոնում՝ ՀՀ դեսպանատանը։
«Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»