Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչու է խնդրել Ռոբերտ Դե Նիրոյին լքել իր եւ Քուկ Մարոնիի հարսանյաց խնջույքը, որը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին։
Խոսելով E! News-ի հետ՝ 33-ամյա դերասանուհին բացահայտել է, որ իր հարսանիքը շատ «սթրեսային» է եղել «եղանակային պայմանների պատճառով», եւ աստղն անհանգստացել է հյուրերի համար: «Դա այնքան սթրեսային էր»,- հիշում է նա ՝ հավելելով, որ ինքը, բացարձակապես, չի կարողացել զվարճանալ, իսկ հարսնացու լինելը «սարսափելի էր»:
«Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի անհանգստանում հյուրերի համար», - խոստովանել է դերասանուհին,-«Իսկ ընկերներս ստում ու ասում էին, թե չեն մրսում ու «ամեն ինչ լավ է»: Սակայն Լոուրենսի մայրը՝ Կարենը, համաձայն չէր։ «Մայրիկս ասաց. «Այնքան ցուրտ է, տատիկդ քիչ էր մնում մահանար»:
Լոուրենսը եւ Մարոնին իրենց 150 հյուրերի համար հարսանեկան ընդունելությունը կազմակերպել էին Ռոդ Այլենդի գեղեցիկ եւ շքեղ առանձնատանը:
Օսկարակիր դերասանուհին փորձնական ընթրիքի ժամանակ հատկապես անհանգստացել էր Դե Նիրոյի ինքնազգացողության համար: «Ես նայեցի շուրջս եւ տեսա Բոբին, որն այս ու այն կողմ էր քայլում ու չէր ճանաչում որեւէ մեկին, ու անմիջապես մտածեցի. «Ոչ, սա այն չէ, ինչ նա ուզում է անել: Ես չեմ ուզում, որ նա այստեղ լինի»: Ուստի ես մոտեցա նրան ու շշնջացի. «Գնացեք տուն…»:
Նա զրուցում էր ծնողներիս հետ եւ քաղաքավարի էր, բայց ես ասացի՝ «գնացեք»»։
Նրա հեռանալուց հետո դերասանուհին իրեն ավելի լավ է զգացել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
